Արտիճուկ կամ Կանկար․ օգտակար և բուժիչ հատկությունները (Артишок)


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Արտիճուկը օգտակար խոտաբույս է, որը տարբեր հիվանդությունների բուժման համար օգտագործում էին դեռևս հին եգիպտացիները և հռոմեացիները. Այն ունի հետաքրքիր համ, օգնում է մաքրել և առողջացնել օրգանիզմը։

Կանկարը մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և ամինաթթուներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Այն օգնում է կարգավորել քաշը, օգտակար է մի շարք օրգանների համար:

Օգտակար է լյարդի առողջությանը: Կանկարը հարուստ է մագնիումով և կալիումով, ինչպես նաև նյութով, որը դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա:

 

 

  • Խթանում է լեղու արտադրությանը:
  • Օրգանիզմին օգնում է վերամշակել ճարպերը:
  • Կանխարգելում է դեղնածության առաջացումը:
  • Օգնում է պայքարել լյարդի բորբոքման դեմ:
  • Նպաստում է լյարդի հյուսվածքների վերականգնմանը՝ այն մաքրելով ծանր մետաղներից և այլ թունավոր նյութերից, որոնք խանգարում են լյարդի աշխատանքին:

Կանկարի պարբերական օգտագործումն օգնում է պայքարել լյարդի ճարպակալման դեմ, նպաստում խոլեստերինի մակարդակի նվազմանը:
Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Մասնագետները խորհուրդ են տալիս կանկարը սննդակարգ ներառել, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Կանկարը բավական մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որը երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, օգնում պայքարել օրգանիզմում հեղուկի և տոքսինների կուտակման դեմ: Կանկարը նյութեր է պարունակում, որոնք խթանում են լեղու արտադրությունը, ինչն օգնում է վերամշակել ճարպերը:

Օգնում է դիաբետի դեմ պայքարում: Կանկարն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ՝ այս բանջարեղենը հարուտ է սննդարար նյութերով, օրգանիզմին էներգիա է հաղորդում:

Օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից: Կանկարն օգնում է մաքր

ել օրգանիզմը, նպաստում է նյութափոխանակությանը, ինչպես նաև օրգանիզմից տոքսինների ու ավելորդ ճարպերի դուրսբերմանը: Այն նպաստում է նաև սննդարար նյութերի յուրացմանը:

Ավելի մանրամասն Արտիճուկի (Կանկարի) մասին՝ այստեղ․



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․