Իրական պատմություն. Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Եգիպտոս-Կիև ինքնաթիռում տեղի ունեցած հուզիչ դեպք: Մոտ 8 տարեկան մի տղա տաք թեյով թղթե բաժակը շրջեց իր աճուկի վրա: Նա այնպես ուժեղ էր բղավում, որ մարդիկ վեր ցատկեցին իրենց տեղերից:

Վազում էին բորտուղեկցորդուհիները, օգնության էին շտապում կանայք առաջինից վերջին շարքերից, տղամարդիկ հարցնում էին՝ ինչպես օգնել:

Իսկ տղան բղավում էր ու բղավում և խնդրում էր. «Հայրի՛կ, հայրի՛կ, խնդրում եմ, ինձ չծեծես: Չծեծես»:

Երեխան, որն այդպիսի ցավ էր զգում, վախենում էր, գիտեր: Գիտեր, որ իրեն կծեծեն․․․ թղթե բաժակը շրջելու համար:

 

 

Նրա ձայնի մեջ այնքան հուսահատություն և վախ կար, որ ես՝ 4 երեխաների մայր, պարզապես լաց եղա սեփական անօգնականության զգացումից,- գրում է ականատեսը:

Ես կյանքումս ավելի հուզիչ ոչինչ չէի տեսել, քան կարմիր հետքերով մերկ ոտքերով այդ տղան, որը գնում էր բորտուղեկցորդուհու հետևից:

Եվ նրա՝ ոսկե շրջանակով ակնոցով գանգրահեր հորից վատ, որը բղավում էր. «Ես քեզ ասում էի՝ ուշադիր»:

 

 

Խնդրում եմ, մի՛ ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի՛ ծեծեք, եթե նրանք ինչ-որ վատ բան են արել, մի՛ ծեծեք, եթե խաբել են կամ չեն ցանկացել ուտել շիլան, մի՛ ծեծեք, եթե «2» են ստացել, կամ ինչպես ձեզ թվում է, դիտավորյալ չեն ուզում հասկանալ մաթեմատիկան: Հատկապես մի՛ ծեծեք մանկական անշնորհքության համար:

Երեխաները սեր են:

Խնդրում եմ, ձեր մեջ ուժ գտեք բացատրելու, համբերություն՝ սպասելու, նրբություն՝ գթալու համար: Ձեր մեջ ուժ գտեք սեփական երեխայի համար դառնալու ամենամեծ, ամենահավատարիմ, ամենասիրելի ընկերը:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․