Այս կինը անտուն մարդուն գումար և իր այցեքարտը տվեց. Մի քանի ամիս անց նրան անակնկալ էր սպասում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Սա անհավանական պատմություն է կարեկցանքի, հույսի և սիրո մասին:

Մի օր Շելբի Լինն Հենրին մի անտուն մարդու հանդիպեց: Նրա ձեռքերում մի ցուցանակ էր, որի վրա գրված էր` «Ես օգնության կարիք ունեմ, որոշ ժամանակ անց ես կփոխհատուցեմ»:

Շելբին շատ զարմացած էր: Նա անտուն մարդուն գումար տվեց և նաև տվեց իր այցեքարտը։ Վստահ չէր, որ այդ մարդն անտուն էր, գուցե նա պարզապես կյանքի դժվար ժամանակահատվածում էր գտնվում:

Աղջիկը չգիտեր նրա անունը, սակայն դեմքը հիշում էր: Այդ մարդու աչքերում այքան երախտագիտություն և ամոթ կար գումարը վերցնելիս:

 

 

Մի քանի ամիս անց Շելբիին զանգահարեց մի տղամարդ և ասաց, որ հետաքրքված է վաճառվող տներից մեկով: Նրանք պայմանավորվեցին հանդիպել:

Չեք հավատա, սակայն այդ տղամարդն այն նույն անտուն մարդն էր: Երբ նա դուրս եկավ մեքենայից, Շելբին ուղղակի ապշած էր, նա անմիջապես ճանաչեց այդ մարդուն:

Այս անգամ այդ տղամարդը շատ կոկիկ էր հագնված: Շելբին կարծեց, թե նա իրեն խաբել է: Այդ պահին տղամարդը Շելբիին վերադարձրեց իրեն տված գումարը:

Ասաց, որ այդ ժամանակ կինը լքել էր իրեն, վերցրել իրենց ողջ ունեցվածքը և հեռացել ուրիշ տղամարդու հետ: Նրան այդ պահին օգնություն էր անհրաժեշտ: Պարզվեց, որ նա բարձր որակավորում ունեցող ճատարապետ է և այժմ լավ աշխատանք ունի:

Դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչ է կատարվում դիմացինի կյանքում: Օգնեք միմյանց․․․



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․