Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մի քանի խորհուրդ ենք պատրաստել նրանց համար, ովքեր փորձում են հագուստի վրայից հանել սոսնձի հետքերը և դա նրանց չի հաջողվում:
1. Հագուստը դրեք սովորական պոլիէթիլենային տոպրակի մեջ և տեղավորեք սառցախցիկում: Ջերմաստիճանըտ պետք է -18 °C լինի: Երկու ժամից հանեք սոսնձոտ հագուստը սառցախցիկից: Այդ ընթացքում սոսինձն արդեն լրիվ սառած է լինում և հնարավոր է լինում դանակով այն քերել: Եթե ամեն դեպքում մի քիչ սոսինձ մնում է, այն հեռացրեք հակառակ տարբերակով. ուժեղ տաքացնելով: Սոսնձի հալչելու ջերմաստիճանը 80 °C է: Միացրեք արդուկը, հագուստի սոսնձոտ հատվածի վրա բամբակյա կտոր դրեք և այդ հատվածը արդուկեք: Սոսսինձն արագ կհալչի և այն հեշտությամբ կհեռացնեք:
2. Կա ևս մի քանի տարբերակ. օրինակ յուղի օգտագործումը: Լաքայոտ հատվածի վրա կարագ քսեք, վազելին կամ գլիցերին: Սոսինձների որոշ տեսակներ այս նյութերով լուծվում են:
3. Եթե ցուրտն ու գոլորշին լիովին չեն կարողանում մաքրել սոսինձը, պետք է գործի դնել քիմիական նյութերը: Ցանկացած կտորի համար ացետոն օգտագործեք կամ եղունգների լաքը հեռացնելու նյութ, բենզին օգտագործեք բրդյա և մետաքսե կտորների համար:
4. Օգնում է նաև դեղատնային «Դիմեքսիդ» անվանումով միջոցը: Դրանից օգտվել պետք է ռետինե ձեռնոցներով, որպեսզի խնայեք ձեռքերի մաշկը:
5. Շատ նուրբ իրերը մշակեք սովորական քացախով:
6. Պետք չէ մոռանալ նաև, որ սուպեր սոսինձ արտադրողները նաև հակա-սուպերսոսինձ են թողարկում, որը հրաշալի մաքրում է սոսնձի լաքաները: