40 տարի շարունակ խորամանկ կինը ամուսնուց հմտորեն թաքցնում էր այս արկղերը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ահա այսպես, 40 տարի ապրում ես մի մարդու հետ ամուսնացած և չգիտես, որ նա քեզանից ինչ-որ բան է թաքցնում: Այս խոսքերից հետո, դուք կկարծեք հերթական ոչ երջանիկ ամուսնության մասին է խոսքը:

Սակայն, ոչ: Երբ կարդաք Բիլի և Կրիսի պատմությունը, կհավատաք, որ սերն իսկապես գոյություն ունի ամուսնության մեջ:

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին… Սիրահարները որոշեցին մի քանի օրով թողնել աղմկոտ Նյու Յորքը և բնության գիրկ գնալ:

Արդեն գնացքի մեջ նրանք պատկերացնում էին, թե ինչ է նրանց սպասվում:

Նրանք կատակում էին, ծիծաղում, ժամերով խոսում էին և լավ ժամանակ էին անցկացնում:

Հանկարծ Բիլը կնոջը տվեց մի անձեռոցիկ, որի վրա գրված էր հետևյալը. «Դու, երբևէ ինձ հետ պատահած, ամենալավ բան ես: Ես քեզ սիրում եմ, թանկագինս»: Գրության վերջում անսահմանության նշան էր դրված:

Այդ օրվանից սկսած Բիլն ամեն օր, 40 տարի շարունակ, կնոջը սիրային նամակներ էր նվիրում:

 

 

Ամեն անգամ նա ավելի ու ավելի հաճելի խոսքեր էր գտնում կնոջ համար, սակայն դրանք բոլորը միևնույն կերպ էին ավարտվում՝ անսահմանության նշանով:

Բիլը նույնիսկ գլխի չէր էլ ընկնում, որ այդ ողջ ընթացքում Կրիսը պահպանել է իր նվիրած նամակները:

40 տարվա ընթացքում ձեղնահարկում 25 արկղ էր հավաքվել՝ սիրային նամակներով լի:

Իրենց ամուսնության 40-րդ տարեդարձին Կրիսը որոշեց ամուսնու առջև բացել իր փոքրիկ գաղտնիքը:

Երբ Բիլը բացեց արկղերը, անբացատրելի մի բան տեղի ունեցավ… նրա աչքերն արցունքով լցվեցին:

Նա չէր կարողանում զսպել հուզմունքը…

«Այդ նամակները մեր սիրո վկաներն են», – ասում է Կրիսը:

Այնուամենայնիվ, սեր կա, գոյություն ունի: Բիլի և Կրիսի երջանիկ ամուսնության կարգախոսն է. «Սերը կամուրջ է, որն անհրաժեշտ է վերակառուցել ամեն օր: Իհարկե, երկու կողմից էլ»:

Նրանցից շատ բան ունենք սովորելու:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․