Ինչպես մաքրել տան բացասական էներգիան և դրական աուրա ստեղծել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Շատ վատ է, երբ տունը լի է բացասական էներգիայով: Դա առաջացնում է ոչ միայն հոգնածություն, գրգռվածություն, վեճեր և փողի արտահոսք, այլև հիվանդություններ և նույնիսկ ընտանիքի քայքայում: Ահա թե ինչու է կարևոր ժամանակ առ ժամանակ «մաքրել» տունը:

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել և այն «բուժման» կարիք ունի: Այդ մասին կհուշեն հետևյալ նշանները:

• Տանը հայտնվում են մրջյուններ, խավարասերներ և այլ միջատներ

• Անհայտանում կամ կորում են իրեր

• Հիվանդանում են բնակիչները և ընտանի կենդանիները

• Վատ են աճում, թառամում կամ չորանում են սենյակային բույսերն ու ծաղիկները

• Չափազանց հաճախ են այրվում էլեկտրական լամպերը

• Հաճախ փչանում է կենցաղային տեխնիկան

• Տանը անհասկանալի աղմուկ և ձայներ են լսվում

• Ծորակներից և խողովակներից անընդհատ ջուր է կաթում, միջանցիկ քամի է փչում

• Ընտանիքի անդամներն անընդհատ վիճում են

• Բնակիչների մոտ անհասկանալի քնկոտություն, թուլություն և հոգնածություն կա

• Քունը չի վերականգնում ուժերը, ծանր երազներ եք տեսնում

• Տանը ինչ-որ մեկը մահացել է

 

 

Եթե նշվածներից թեկուզև երեքը համընկնում են, ապա տունը պետք է «մաքրել»: Դա անելն այնքան էլ դժվար չէ, բայց առաջին հերթին պետք է մաքրեք հենց ձեզ վրա եղած բացասական էներգիան: Դրա համար ցնցուղ ընդունեք՝ աղով: Բանն այն է, որ աղը էներգիայի փոխանցիչ է: Ջրում լուծված աղն ընդունակ է մաքրել-տանել տարիներով կուտակված բացասական էներգիան:

Կանգնեք ցնցուղի տակ, թաց մաշկի վրա շրջանաձև շարժումներով սովորական աղ քսեք: Դրանից հետո ցնցուղի տակ լվացեք աղը և մտքում դիմեք ջրին, որպեսզի այն ձեր վրայից մաքրի-տանի ամեն վատ բան: Ջրի հետ խոսեք ինչպես կենդանի արարածի հետ՝ անկեղծ և հոգուց բխող խոսքերով: Դրանից հետո անցեք տունը մաքրելուն: Ցանկալի է, որ մենակ լինեք:

 

 

Բացեք տան բոլոր դռներն ու պատուհանները:

Ազատվեք բոլոր հին ու անպետք իրերից: ՀԻՇԵ՛Ք. Այն, ինչ չի օգտագործվում մեկ տարուց ավել, իր մեջ բացասական էներգիա է կուտակում: Նվիրեք կամ դեն նետեք այդպիսի իրերը, տեղ ազատեք նորի և անհրաժեշտի համար:

Մաքրեք տանը եղած բոլոր հայելիները: Խոնավ լաթ վերցրեք և, ժամացույցի սլաքի ուղղությամբ 13 շրջանաձև շարժում անելով, մաքրեք դրանք:

Բացասական էներգիան հեռացնում ենք մոմի բոցի օգնությամբ: Դրա համար լավ կլինի վերցնել մի քանի բարակ եկեղեցական մոմ, բայց կարելի է օգտագործել նաև սովորական սպիտակ մոմ: Մոմի ներքևի մասում սպիտակ թղթից կտրած շրջանակ հագցրեք, որպեսզի բացասական էներգիա ներծծած հալված մոմը չթափվի ձեր ձեռքերին:

Վառեք մոմը և ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվեք ամբողջ տնով մեկ: Սկսեք մուտքի դռնից: Կանգնեք դրսում և մոմը շարժեք ձախից աջ: Բոցն անցկացրեք դիտանցքի, բռնակի և զանգի վրայով: Նույնն արեք ներսի կողմից: Պատերը մշակեք սինուսոիդով՝ մոմը մեկ բարձրացնելով վերև, մեկ իջեցնելով ներքև: Մանրակրկիտ անցեք տան ամեն մի անկյունով, բաց մի թողեք ոչ մի առարկա՝ կախիչները, հայելիները, պատուհանները, կահույքը, տեխնիկան (հատկապես համակարգիչը և հեռուստացույցը):

 

 

Լավ մշակեք լոգասենյակը և զուգարանակոնքը: Երբ վերջացնեք, մոմերի մնացորդները նետեք աղբամանը, այնուհետև տարեք և թափեք աղբամանի պարունակությունը: Դրանից հետո օճառով և աղով լվացեք ձեռքերը: Ահա և վերջ, ձեր տան էներգետիկան մաքուր է: Նույնը կրկնեք տարին 3-4 անգամ:

Պրոֆիլակտիկայի համար վերանորոգեք փչացած տեխնիկան: Մի կուտակեք ոչ անհրաժեշտ գրքեր, ամսագրեր, թղթեր:

Երբեք տանը մի պահեք կոտրված կամ նույնիսկ թեթևակի ճաքած ամանեղեն: Դրանց միջով տանից հեռանում է ընտանեկան բարեկեցությունը:

Ամանեղենը կեղտոտ մի թողեք: Գիշերը կեղտոտ թողած ամանեղենը բացասական էներգիա է կուտակում, ինչն էլ ազդում է ձեր ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

 

 

Հագուստները լվացեք ինչքան հնարավոր է հաճախ: Դուք կզարմանաք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքն ու հարաբերությունները, եթե պարզապես կարգի բերեք ձեր զգեստապահարանը:

Հաճախ խունկ վառեք և ծխեցրեք տան բոլոր անկյուններում: Վառեք նաև մոմեր և արոմալամպ:

Լավ մաքրեք փոշին՝ նույնիսկ դժվար հասանելի անկյուններից, թույլ մի տվեք, որ ծորակներից ջուր կաթա, զուգարանակոնքի կափարիչը փակ պահեք, ցանկացած եղանակի օդափոխեք սենյակները:

Տանը զանգակներ կախեք: Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ զանգակների ձայնն այնքան ուժեղ է փոխում էներգետիկան, որ ճնշում է նույնիսկ համաճարակների զարգացումը, բորբոսի, սունկերի և մակաբույծների տարածումը, ինչպես նաև հանում է դեպրեսիվ և ճնշված վիճակից: 

 



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․