Ձուկ հաճախ օգտագործելու առողջական օգուտի մասին



Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։


Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում։

Ձկան յուղի 3 հատկություն, որոնց մասին գուցե չգիտեք

Առողջ մաշկ և մազեր։
Ձկան յուղը նվազեցնում է բորբոքումը, մաշկը սնուցում ներսից։ Այն կանխարգելում է կնճիռների առաջացումը և պայքարում ծերացման գործընթացի դեմ։

 

 

Ծնելիություն և հղիություն։
Ձկան յուղի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում թե՛ կնոջ, թե՛ տղամարդու վերարտադրողական առողջության վրա։ Այն օգնում է խթանել ձվազատումը։ Ըստ որոշ կարծիքների՝ այն կարող է օգնել նաև կանխարգելել վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը և ի ծնե արատները։ Ձկան յուղն օգնում է հավասարակշռել հորմոնները, կարգավորել դաշտանային ցիկլը։

 

 

Քաշի նվազում և տրամադրության անկումներ։

Հայտնի է, որ ձկան յուղը նվազեցնում է ճարպը։ Խոսքը հատկապես վերաբերում է որովայնի շուրջ կուտակված ճարպին։ Դա տեղի է ունենում ֆերմենտների օգնությամբ, որոնք անուղղակիորեն ազդում են ճարպի վրա։ Դրանք քայքայում են կուտակված ճարպը։

Ձկան յուղն ազդում է նաև ինսուլինի արտադրության վրա։ Որքան ցածր է ինսուլինի քանակը, այնքան փոքր է ճարպի քանակը։



 

Տարածել...

 

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․