Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը



Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։


Այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերական օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։

Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։

Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.

  • վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP,
  • ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում),
  • օրգանական թթուներ,
  • երկաթ, կալիում, կալցիում և այլն։

 

 

Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.

  • որպես հակաբորբոքային միջոց,
  • որպես հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ),
  • որպես իմունիտետը բարձրացնող միջոց,
  • որպես միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո,
  • որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց,

 


  • որպես նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները,
  • անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով),
  • սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ),
  • դիարեայից ազատվելու համար,
  • հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից),
  • որպես հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից),
  • որպես ախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար,
  • որպես հակաօքսիդանտ,
  • որպես միզամուղ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն առհասարակ խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

 

 

Որ դեպքերում է հակացուցված նռան թեյը.

  • հղիություն և կրծքով կերակրման շրջան
  • երեխաներին,
  • գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում,
  • պանկրեատիտի դեպքում,
  • մշտական փորկապության դեպքում,
  • ալերգիայի հակվածության դեպքում։

Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։

 

 

Ինչպես պատրաստել։
1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։



 

Տարածել...

 

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․