3 խորհուրդ, որոնց շնորհիվ կսկսեք սիրել ինքներդ ձեզ և ավելի երջանիկ կդառնաք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Երբեմն մարդիկ շատ ինքնաքննադատ և դաժան են լինում, կենտրոնանում են անցյալի վրա և համառորեն չեն ցանկանում երջանիկ կյանք ունենալ։ Երջանիկ մարդու հիմնական զգացմունքը սերն է ինքն իր հանդեպ։ Միայն այդ ժամանակ է մարդը ներդաշնակության մեջ գտնվում ինքն իր հետ։

Հաճախ մարդիկ չեն գնահատում իրենց ունեցածը և ապրում են մշտական մտածմունքների մեջ։

Բաց թողեք ձեր անցյալը, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, սովորեք ասել «շնորհակալություն» և միանգամից կսկսեք ապրել այլ կյանքով։

Մի՛ կենտրոնացեք թերությունների վրա

Թերությունների վրա մշտական կենտրոնացվածությունն արտացոլվում է արտաքին տեսքի, մտքերի և աշխարհայացքի վրա։ Մարդն իր մտքերի արտացոլանքն է, քանի որ այն ամենը, ինչ ինքը մտածում է իր մասին, արագորեն դառնում է իրականություն։ Կատարյալ մարդիկ չկան․ մեկը դժգոհ է իր կազմվածքից, մյուսը՝ ժառանգականությունից, մեկն էլ աչքի է ընկնում իր բնական խարիզմայով, սակայն դա չի նշանակում, որ դուք չունեք որևէ առանձնահատկություն։ Բավական է ուղղակի չփնտրել թերություններ և կենտրոնանալ առավելությունների վրա։

 

 

Ներեք ձեզ անցյալի սխալների համար

Անցյալը շատ ծանր բեռ է, որը մենք տանում ենք մեզ հետ և հենց դրանով էլ խանգարում ենք մեր երջանկությանը։ Բոլորն էլ ունեն անցյալ, սխալներ, բաց թողնված հնարավորություններ, սխալ արարքներ, սակայն չի կարելի անընդհատ մտածել և կառչել դրանցից, քանի որ այդպես դուք կորցնում եք ձեր ներկան։ Անցյալի շնորհիվ եք դուք դարձել այն, ինչ որ հիմա եք, այդ պատճառով հարկավոր է ապրել ներկայով և ոչ թե անցյալով։ Զբաղվեք ձեր իրականությամբ և բաց մի թողեք այն հնարավորությունները, որոնք ընձեռում է ձեզ կյանքը։

Սիրեք ձեր մարմինը

Սովորեք լսել ձեր մարմնին և սիրել այն։ Եթե մարդը խնդիրներ ունի առողջության հետ, ապա, ամենայն հավանականությամբ, արդեն երկար ժամանակ է՝ նա անտեսում է իր մարմնի պահանջմունքները, իսկ դա ոչ միայն սնունդն է, հանգիստը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այլ նաև սերը։ Սիրեք ձեր մարմինը, հոգ տարեք նրա մասին։ Սա չի նշանակում, որ պետք է համակերպվել թերությունների հետ։ Սակայն որքան շուտ ընդունեք դրանք և սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ համար։



Տարածել...

 

Թարմ հոդվածներ

Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․