Բանանի կեղևը՝ ակնեի դեմ

 




Ակնեն ամենահաճախ հանդիպող մաշկային խնդիրներից է: Սրանք առաջանում են ծակոտիների խցանման արդյունքում, սակայն գոյություն ունեն նաև մի շարք այլ գործոններ, որոնք կարող են սրել վիճակը: Դրանք են՝ սթրեսը, հորմոնային խանգարումները, որոշակի դեղամիջոցները: Ակնեն հաճախ դժվար է բուժել, քանի որ կարող են ի հայտ գալ սպիներ: Այդ իսկ պատճառով ակնեից պետք է ազատվել միայն բնական միջոցներով:

Այս դեպքում ձեզ օգնության կգա բանանի կեղևը:



Բանանի կեղևը պարունակում է A, B, C և E վիտամիններ, որոնք լավացնում են մաշկի վիճակը:

Բանանի կեղևը պարունակում է ցինկ, մանգան և երկաթ, որոնք օգնում են բոբոքված մաշկին:

Կեղևը հականեխիչ ազդեցություն ունի, այնպես որ, այն ի վիճակի է պայքարել այն ինֆեկցիաների դեմ, որոնք ակնե են առաջացնում:

Բանանի կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով:

Բանանի կեղևը պարունակում է օսլա, որն օգնում է չորացնել ավելորդ ճարպը:

1. Բանանի կեղևով մերսում

Սառը ջրով լվացեք դեմքը, ապա չորացրեք մաշկը: Բանանի կեղևը կտրատեք փոքր կտորների և մոտ 10 րոպե դեմքը մերսեք այդ կտորներով: Մերսումից հետո սպասեք 20 րոպե, որպեսզի մաշկը ներծծի սննդարար տարրերը: Գործողությունը կրկնեք օրական 2-3 անգամ:

2. Բանանի կեղևն ու վարսակի փաթիլները

Բլենդերի մեջ լցրեք 1 բանանի կեղևը և կես բաժակ վարսակի փաթիլները, ավելացրեք նաև 3 ճ/գ շաքարավազ: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Ստացված խյուսով մերսեք դեմքը և մոտ 10 րոպե թողեք մաշկը ներծծի սննդարար տարրերը: Վերջում դեմքը լվացեք մաքուր ջրով և չորացրեք:

3. Բանանի կեղևն ու մեղրը

Բանանի կեղևը տրորեք այնքան, մինչև խյուսանման զանգված ստանաք: 1 ճ/գ խյուսին ավելացրեք կես ճ/գ մեղր: Բամբակի վրա քսեք այս խյուսից և մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով 15 րոպե: Ապա լվացեք աղբյուրի ջրով:

4. Բանանի կեղևն ու կիտրոնը

Կիտրոնի բնական թթվայնությունը կսպանի ակնե առաջացնող բակտերիաները:

Բանանի կեևը տրորեք այնքան, մինչև խյուս ստանաք: Հավասար չափաբաժնով խառնեք կեղևի խյուսն ու կիտրոնի հյութը: Բամբակի կտորը թրջեք խյուսի մեջ և մերսեք դեմքը 15 րոպե:

Եթե ցանկանում եք հասնել լավ արդյունքի, ապա բոլոր գործողությունները պետք է կատարել կանոնավոր կերպով:

 

Տարածել...

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․