Հիշողության լավացման 10 պարզ և արդյունավետ միջոց

 




Մարդը 20 րոպեի ընթացքում միջինը մոռանում է իր լսածի 30%-ը, իսկ կես ժամվա ընթացքում՝ 50%-ը։ Ինչպես լավացնել հիշողությունը՝ հարց, որը ծագում է նույնիսկ երիտասարդ սերնդի մոտ։

1. Մարզանք

Խաչբառներ, մտքում հաշվարկներ, տրամաբանական խնդիրների լուծում, բանաստեղծություններ անգիր սովորել, օտար լեզուների ուսուցում՝ ահա այն բաները, որոնք հանգեցնում են հիշողության զարգացման։



2. Խաղողի հյութ

Ցանկանում ենք կիսվել ամերիկացի գիտնականների բացահայտման մասին։ Նրանք ապացուցել են, որ եթե մենք մեր օրաբաժնի մեջ ներառենք խաղողի հյութ, ապա մեր հիշողությունը 20%-ով կլավանա։ Խաղողի հյութը պետք է մանուշակագույն երանգ ունենա։ Դրա մեջ պարունակվում են հակաօքսիդանտներ, որոնք ուղեղը երիտասարդեցնում են։

3. Ֆիզիկական ակտիվություն

Զբոսանք, վազք, պարեր. այն, ինչ մարզում է մարմինը, մարզում է նաև ուղեղը։ Այսպիսի ակտիվությունը խթանում է ուղեղի մեջ թթվածնի ներթափանցելուն (ձևավորվում են նոր բջիջներ)։

Ի դեպ, Ֆրանկլին Ռուզվելտն անունները հիշելու հրաշալի կարողություն ուներ։ Գիտե՞ք՝ ինչպես էր նա դա անում։ Նա մտքում այդ մարդկանց անուններն էր գրում։ Այս մեխանիզմն իրեն բազմաթիվ անգամներ օգնել է։

4. Հեգել

Երբ մենք հեգում ենք, օրինակ, հեռախոսի համարը, հասցեն կամ անունը, ապա մեր ուղեղն այդ տեղեկատվությունն ավելի լավ է յուրացնում, քան գրելու դեպքում։

5. Քուն

Լավ քունն առողջության գրավականն է։ Այն մարդիկ, ովքեր լավ են քնում, ավելի երկար են ապրում։ Քնի ժամանակ մեր օրգանիզմը հանգստանում է։ Լավ քնած օրգանիզմը տեղեկատվությունը կրկնակի անգամ լավ է հիշում, քան այն մեկը, ով տառապում է անքնությամբ։

6. Ռելաքսացիա

Աղոթք, մեդիտացիա, յոգա, մերսում և այլ այդ տեսակի երևույթները կօգնեն կենտրոնացնել ուշադրությունը։

7. Մարզանք աչքերի համար

Եթե ամեն առավոտ աչքերը 30 վայրկյան այս և այն կողմ տանեք, ապա հիշողությունը 10%-ով կլավանա։ Սա ընդունված փաստ է։ Արդյունքում ուղեղի երկու կիսագնդերն էլ միմյանց հետ ներդաշնակ կաշխատեն։ Ավելի լավ է տեղեկատվությունը սովորել առավոտյան ժամը 7-10-ը և երեկոյան 17-20-ը։

8. Զուգորդություններ

Առավել լավ հիշելու համար մեզ օգնության կգա զուգորդության շարքը։ Դրանք պետք է լինեն վառ, հիշվող կերպարներ։ Սա աշխատում է։ Այստեղ օգնության կգան նաև բուրմունքները։

9. Սնունդ

Առողջ և ճիշտ սնվելը նպաստում է լավ հիշողություն ունենալուն։ Իհարկե, այդ մթերքները հակաօքսիդանտներն են։ Հապալաս, բրոկոլի, սպանախ, ընկույզ, ցիտրուսային մրգեր, ճակնդեղ, սալորաչիր, չամիչ։ Չենք մոռանում նաև օմեգա-3  ճարպաթթուների մասին։

10. Վիտամիններ

Իհարկե, այստեղ գլխավորում է վիտամին C-ն։ Վիտամին B12-ի (ձուկ, միս, ձու և այլն) պակասը կարող է հիշողության կորստի հանգեցնել։ Սա մեր ուղեղի աշխատանքի լավ օգնականն է, ինչպես նաև վիտամին C-ն և E-ն։ Աթերոսկլերոզից խուսափելու համար պետք է ճարպեր, մարգարին, կարագ քիչ օգտագործել։

Ինչպես տեսնում եք, առանձնապես բարդ բան չկա։ Պարզապես պետք է ուղեղը միշտ մարզված պահել։ 

 

Տարածել...

Ընթերցվող․․․