Կինս ամեն վեճից հետո հավաքում է իրերն ու գնում մոր տուն․․․ Օգտակար դաս տվեցի, փոխվեց

 




Պատմության հեղինակը գրում ՝

Ես ու կինս արդեն 5 տարի է ամուսնացած ենք։ Ամուսնացանք ծանոթությունից ընդամենը 6 ամիս անց։ Երկուսս էլ 30 տարեկան էինք այդ պահին ու գիտեինք, թե ինչ է նշանակում պատասխանատվություն։

Չեմ ստի, և՛ ես, և՛ կինս բարդ բնավորություն ունենք, բացի այդ վարում ենք ակտիվ ապրելակերպ․ յուրաքանչյուրս ունի մտերիմ ընկերական շրջապատ, առանձին զբաղմունք, հետաքրքրություններ։ Այդ պատճառով էլ մեր ընտանեկանը հաճախ է խաչվում անձնականի հետ, ինչն էլ դառնում է կենցաղային վեճերի պատճառ։



Չգիտեմ,  գուցե ես եմ ինչ-որ պահի թույլ գտնվել, բայց ամեն անգամ, երբ մենք վիճում ենք, կինս հավաքում է իրերն ու գնում մոր տուն, իսկ ես վազում ու հետ եմ բերում։ Իհարկե, տարվա մեջ մի 5-6 անգամ է նման բան լինում, բայց այդ մի դեպքը ազդում է մեր մյուս համատեղ ապրած օրերի վրա։

Եվ ահա, երբ վերջին անգամ նա նորից նստեց տաքսի ու գնաց, փետրվար ամիսն էր։ Ես նստած էի խոհանոցում ու հույզերիցս տեղս չէի գտնում։ Սովորաբար նման դեպքերում ես գիշերը մնում էի միայնակ, իսկ առավոտյան ծաղկեփունջ վերցնում ու գնում նրա հետևից։ Բայց այս անգամ համբերությունս սպառվեց, ու ես հասկացա, որ ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ։

Անցավ մի քանի օր, ոչ ես էի զանգում, ոչ նա։ Տանն ինձ միայնակ էի զգում, դրա համար էլ որոշեցի գնալ ծնողներիս տուն։ Նրանք գյուղում են ապրում, այնպես որ հարազատներիս տեսնելու հիանալի առիթ էր, առավել ևս, որ համակարգչով եմ աշխատում․ ոչ մի խնդիր չունեմ քաղաքից բացակայելու հետ կապված։

Մեկ շաբաթ մնացի ծնողներիս հետ, իսկ կինս, բնականաբար, չգիտեր դրա մասին, քանի որ ընդհանրապես չէինք խոսել այդ ընթացքում։ 

Մինչ տանը չեմ եղել, նա վերադարձել է, հայտնաբերել, որ չկամ։ Սկզբում գրեց՝ հարցնելով, թե ուր եմ, չպատասխանեցի, հետո զանգեց։ Ասացի, որ գյուղում եմ ու անջատեցի հեռախոսը։

Մեկ օր սպասելուց հետո կինս եկավ մեր հայրական տուն։ Չնայած նրան, որ իր մայրն ամեն անգամ այնպիսի շոու էր սարքում, թե իբր ես իր աղջկան տնից վռնդել եմ, որոշեցի զերծ մնալ նման ներկայացումներից։

Խոսեցինք հանգիստ, նա ներողություն խնդրեց։ Ասաց, որ ընդունում է իր սխալները, հասկանում, որ իզուր է այդքան ժամանակ գնացել տնից։ Մենք միասին վերադարձանք քաղաք։ Ու հիմա էլ երբեմն վիճում ենք, բայց իրեր հավաքելուն գործը չի հասնում։

 

Տարածել...

Ընթերցվող․․․