Երբ անցյալն իշխում է քեզ…




Ամեն ինչում վատը տեսնելու սովորությունը հաճախ խանգարում է մեզ անաչառ ընկալել իրականությունը:

Մենք կարող է ապրենք անցյալի սխալներով, պղտորենք մեր առօրյան նախկին վիրավորանքների պատճառով, անընդհատ ունենամք ինքներս մեզ խղճալու զգացում կամ ներկայիս անհաջողությունները կապենք անցյալի հետ' փոխանակ աշխատելու մեզ վրա և հաղթահարելու առկա խնդիրները: Ինչ են անցյալի "գերին” դարձած անձանց հոգեբանները…

Վերահսկիր մտքերդ, ընտրիր կառուցողականը

Պարզեք, ուսումնասիրեք, թե անցյալի հետ կապված որ դեպքերն են ձեր մեջ առաջացնում բացասական մտքեր և դրանք փոխարինեք դրական պնդումներով, օրինակ.

• բացասական "Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև իմ ծնողները...”:
• դրական "Ես կփորձեմ այնքան ժամանակ, մինչև...”:

• բացասական/ "Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև ես մանկության ժամանակ...”:
• դրական "Դրա համար ժամանակ ու ջանքեր են պահանջվում, բայց ես •ործը կհասցնեմ ավարտին”:

• բացասական/ "Ինձ ոչ ոք ետ չի պահել…”:
• դրական "Բավական է ապրել անցյալով: Միթե ես չեմ կարող երջանիկ լինել այսօր”:

• բացասական "Ես երբեք չեմ եղել նրանց մեջ, ովքեր...”:
• դրական "Երեկը երեկ էր, այսօր լրիվ ուրիշ օր է”:

• բացասական "Ինձ ուղղակի կամքի ուժը չի հերիքում փոխվելու համար՚:
• դրական/ "Սկսած այս պահից ես...”:

• բացասական/ "Իմ հայրը շատ ծանր բնավորություն ունի, դրա համար էլ ես...”:
• դրական/ "Մի գեղեցիկ օր ինձ չի անհանգստացնի...»:

• բացասական "Այդ տհաճ օրվանից աշխարհն ինձ գիտի այդպիսին...”:
• դրական "Երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխել”:

Եթե խնդիրդ հասկանալի է քեզ, ուրեմն' կիսով չափ հաղթահարել ես այն:

Երբեմն մենք ապրում ենք անցյալի հիշողություններով, որովհետև ոչինչ չունենք ներկան "լցնելու համար": Ինչիսին է իրավիճակը ձեր դեպքում... Փորձեք պարզել դա այս հարցերի միջոցով.

• Գո՞հ եք Դուք ձեր կյանքից:
• Հետաքրքիր է ձեզ համար Ձեր աշխատանքը /եթե ունեք/: Կան այլ հետաքրքրություններ, բացի դրանից:
• Հաճա՞խ եք հնարավորություն ունենում ուրախ երեկոներ անցկացնելու հաճելի մարդկանց հետ:
• Ունե՞ք Դուք համախոհներ, որոնց հետ կարող եք զբաղվել սիրած գործով և ինքնաարտահայտվել մինչև վերջ:
• Համակու՞մ է Ձեզ մենության զգացումը կամ անկումային տրամադրությունը երկար ժամանակով:
• Հաճա՞խ եք Դուք խուսափում կամ հրաժարվում նոր ծանոթություններից ու հարաբերություններից' վախենալով նախորդ անհաջող փորձից:

Ճնշված զգացմունքների շնորհիվ անցյալը իշխանություն է վերցնում մեզ վրա
Բոլոր վերը նշված հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում, որոնց հաղթահարումը կօգնի Ձեզ ազատվել հին սխալների ու անհաջողությունների բեռից:

Շատ հաճախ, ընկնելով տհաճ իրավիճակի մեջ կամ ներկա լինելով ծանր խոսակցության, մենք ձգտում ենք պաշտպանել մեզ հիվանդագին զգացմունքներից: Սովորաբար դա անգիտակցված է լինում, հատկապես մանուկ հասակում: Մարդիկ խուսափում են անհանգստացնող վերապրումներից, ճնշում են դրանք կամ անտեսում:
Ցավոք, դա բերում է ճիշտ հակառակ արդյունքի: Ճնշված զգացմունքները չեն անհետանում: Դրանք պարզապես մղվում են անգիտակցականի խորքերը: Մենք դադարում ենք դրանք նկատել, մոռանում ենք դրանց մասին, բայց այդ զգացմունքները "թաքնված”: Շարունակում են իրենց քայքայիչ ազդեցությունը' ժամանակ առ ժամանակ դրսևորվելով նևրոզներով, անբացատրելի արարքներով և նյարդային պոռթկումներով: Այդ չգիտակցված զգացմունքների միջոցով անցյալը մեծ իշխանություն է վերցնում մեզ վրա, որովհետև մենք չենք կարող ղեկավարել այն, ինչն իբր չկա մեզ համար: Սակայն, հենց դրանք են մեր շարժառիթները:

Զոհ մի՛ գնա կարծրատիպերին

Ինչու՞ ենք մենք փորձում ճնշել մեր զգացմունքները... Երբեմն' որպեսզի թաքցնենք անձնական խնդիրները, երբեմն' համարելով զգացմունքների արտահայտումը թուլության նշան, հետևաբար' վախենալով թույլ երևալ: Հնարավոր է' մենք ճնշում ենք զգացմունքները, քանի որ մեր կարծիքով դրանք անտրամաբանական, անհարմար կամ ոչ պատշաճ են հասուն մարդու համար: Շատերը դաստիարակվել են այն համոզմունքով, որ մեծերը չպետք է լաց լինեն, իսկ տղաներին շեշտվել է, թե զգացմունքների արտահայտումը հատուկ է միայն իգական սեռին:
Ցավոք, փորձը' ճնշելու ներքին արգելքները կամ հանելու կորստի զգացումը աշխատանքի և նոր նախասիրություններ ձեռք բերելու շնորհիվ ընդամենը թույլ է տալիս որոշ ժամանակով շեղվել խնդրից, բայց չի լուծում այն:

Դեմ առ դեմ կանգնիր քո խնդրի առաջ… կամ' "Վախը վախով են բուժում"

Անցյալի ծանր ապրումները հաղթահարելու միակ միջոցը ժամանակ տրամադրելն է խնդիրը հասկանալուն: Անհրաժեշտ է բացարձակ անկեղծ լինել սեփական անձի հետ, չխուսափել խնդրին սթափ մոտենալուց, անաչառ վերլուծությունը մեր ապրած այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են ատելությունը, ամոթը, մեղավորության զգացումը, դիմացինի կարծիքի անվերապահ ընդունումը, կորստի զգացումը և այլն: Գիտակցման ու սթափ մոտեցման այդ պահը մեծ համարձակություն ու ջանք է պահանջում, բայց փոխարենը կստանաք թեթևություն և նոր կենսական ուժեր: Այս առումով շատ հարմար է ապրումները գրի առնելը կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ "Կյանքի օրագիր” պահելը:

Չպետք է խուսափել անգամ ամենատանջալի թվացող վերապրումներից: Գրչին լավագույնս կարող է փոխարինել նաև ձայնագրիչը: Ազատվեք Ձեզ տանջող անցյալի հետապնդումներից ու դեմ առ դեմ առերեսվեք դրանց հետ' ընտրելով կառուցողական ու լավատեսական ճանապարհը: Հիշեք, որ մարդ արարածն ապրում է միայն մեկ ժամանակ' ՆԵՐԿԱՆ: Իսկ անցյալի սխալների բեռից ազատվելն օգնում է երջանիկ դարձնել ներկան:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․