Ավտոբուսում ծեր կինն ուշադիր զննում էր երիտասարդ աղջկա դաջվածքները․․․ Նա կոպիտ արձագանքեց



Ամառային շոգ օրերից մեկն է: Ավտոբուսը կանգնեց կանգառում։ Մի ծեր կին, հենվելով ձեռնափայտին, մի կերպ բարձրացավ ավտոբուս։ Բոլոր նստատեղերը զբաղված էին։

Ծեր կինը հայացքով ազատ նստարան որոնեց և չգտնելով կանգնեց պատուհանի մոտ։ Դիմացի նստարանին մի երիտասարդ աղջիկ էր նստած, բարձր խոսում էր հեռախոսով ու ժամանակ առ ժամանակ քրքջում էր։ Նրա մարմինն ամբողջությամբ ծածկված էր դաջվածքներով՝ մեկը մյուսի վրա, զանազան պատկերներով, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների պատկերներով, սիմվոլներով, մարմնի վրա ազատ տեղ չկար։

 

 

Ծեր կինը հանդիմանական ու խիստ հայացքով սկսեց զննել աղջկա դաջվածքները՝ տարուբերելով գլուխը։ Երիտասարդ աղջիկը դադարեցրեց հեռախոսազրույցը և ամբարտավան ու արհամարական տոնով ասաց․ -Ինչու՞ եք այդպես նայում, շատ հետաքրքի՞ր է, ձեր ժամանակ դաջվածքներ չկայի՞ն։ Լավ, հասկացա, դուք քարե դարից եք,- ու իր ասածի վրա սկսեց քրքջալ։

-Ո՛չ, աղջիկս, դաջվածքներ մեր ժամանակներում էլ կային ու շատերն էին իրենց մարմնի վրա դաջվածքներ անում, պարզապես ես քսան տարի չինարեն եմ դասավանդել ու մի բան չեմ կարողանում հասկանալ: -Ի՞նչը չեք հասկանում,- ասաց աղջիկը ուղիղ նայելով կնոջ աչքերի մեջ։
-Ինչու՞ է պարանոցիդ վրա չինարենով գրված «էժան և անորակ ապրանք»: Երիտասարդ աղջիկը ոչ մի բառ չասաց և հաջորդ կանգառում պինգպոնգի գնդակի պես դուրս թռավ ավտոբուսից՝ ուղևորների արհամարական հայացքների ներքո։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․