Մասնագիտություններ, որոնք ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա



Մասնագիտություններ, որոնք ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա:

Իրավաբան

Իրավաբանները հեռվից էլ նկատելի են՝ գեղեցիկ սանրվածք, դասական հագուստ, խիստ ոճ, պայուսակ։ Նման մարդիկ շատ հստակ են պատասխանում բոլոր հարցերին եւ նախընտրում են խոսել մասնագիտական տերմիններով։ Ըստ հոգեբան Նադեժդա Կուզմինայի՝ ժամանակի ընթացքում իրավաբանները դառնում են ձանձրալի ու դժվար բնավորություն ունեցող մարդիկ։

 

 

Հաշվապահ

Որոշ փորձագետներ կատակում են, որ հաշվապահը ախտորոշում է. «Կարծում եմ, որ եթե հաշվապահը ցանկանա փոխել իր մասնագիտությունը, դա նրա մոտ շատ մեծ ջանքերի շնորհիվ կստացվի»,- ասում է ProTraining ընկերության տնօրեն Դենիս Չիստյակովը։ Հաշվապահները այնպիսի գործնական կերպար են ստեղծում իրենց համար, որ ընտանիքում նույն կերպ են իրենց դրսեւորում։ Եվ անպայման հենց նրանք են վերահսկում ընտանիքի բյուջեն։

Զինվորական

Զինվորականները վաղ տարիքից ընտելանում են կարգապահությանը։ Թոշակի անցած զինվորականը տանն իսկական բռնակալ ու դիկտատոր է դառնում։ Եվ նրանց անհնար է փոխել։

Սպան մասնագիտություն չէ, այլ կեսակերպ։ Այստեղ անգամ հումորի զգացումը չի օգնի։ Կարելի է ասել, որ նա շատ յուրահատուկ բնավորություն ունի եւ ամեն հարցում թողնում է իր ձեռագիրը։

Բժիշկ

Բժիշկները բավականին պատասխանատու գործ են կատարում, եւ նրանք մշտապես սթրեսի մեջ են։ Նրանց բնորոշ ցինիզմը յուրօրինակ հոգեբանական պաշտպանություն է վախից եւ հիվանդի տանջալից վիճակը տեսնելուց։ Նրանք գերադասում են չխոսել իրենց զգացմունքների եւ ապրումների մասին, եւ հենց դա է պատճառը, որ նրանց անտարբեր են համարում։ Սակայն սա ոչ թե անտարբերություն է, այլ հոգեբանական պաշտպանություն։

Լրագրող

Ինչպես աշխատանքում, այնպես էլ կյանքում լրագրողները շատ մակերեսային են։ Սա հասկանալի է. չէ որ մասնագիտությունը խորը ուսումնասիրություններ չի ենթադրում եւ նրանց հետաքրքրում է ծավալը, ոչ թե խորությունը։

Հոգեբան

Հիմնականում մարդիկ ցանկանում են հոգեբան դառնալ սեփական ես-ը ճանաչելու եւ հասկանալու համար։ Սակայն մինչեւ կյանքի վերջ նրանք այդպես էլ վերջնականապես չեն գտնում բոլոր հարցերի պատասխանները, չեն դադարում հետաքրքրվել եւ վերլուծել ուրիշներին տանջող խնդիրները։ Ավելին, նրանք ոչ միայն փորձում են հասկանալ իրավիճակը, այլեւ խորհուրդ տալ։ Սա այնքան էլ հեշտ գործ չէ եւ ազդում է հենց հոգեբանի ներաշխարհի վրա։

Մենեջեր

Մենեջերների մասնագիտությունը սովորեցնում է նրանց լինել ճկուն ու խորամանկ։ Գործարար աշխարհում արտադրանքը՝ հատկապես ցածրորակ ապրանքը, խորամանկությամբ վաճառելու համար պետք է որոշակի ունենալ հմտություններ, որոնք ժամանակի ընթացքում բացասական հետեւանքներ են թողնում նրա հոգեկան աշխարհը։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․