Շատ հաճախ, երբ մարդիկ ամուսնալուծվում են, միմյանց մասին վրդովմունքով են հիշում: Համարվում է, որ եթե չլինեին դժգոհություններ, չէր լինի նաև ամուսնալուծություն:
Բայց մի կին, ով ամուսնուց բաժանվելուց հետո շատ ծանր հոգեբանական ապրումների մեջ է ընկել, կարողացել է բացառապես լավ պահեր գտնել:
Ամուսնուն իր շնորհակալությունը նա հայտնել է բաց նամակում.
“Սիրելի իմ նախկին ամուսին: Այսօր, վերջապես, ավարտվեց մեր միասնական կյանքի 15 տարին: Ինչպես տեսնում ես, ես լիովին մարել եմ ժամկետը, ՔԿԱԳ-ի գրության վրա ստորագրությունիցս՝ մինչև ամուսնալուծության գործընթացի վրայի ստորագրությունս:
Հիմա ես ազատվում եմ լիովին մաքուր խղճով: Եվ, վերջում, ուզում եմ քեզ հայտնել անկեղծ շնորհակալությունս այն ամենի համար, ինչ դու ինձ տվել ես:
Քո շնորհիվ՝ ես սովորեցի կայուն դիմադրել բոլոր կենցաղային տհաճությունները, ինչպիսիք են՝ բանալի կամ հեռախոս կորցնելը: Յուրաքանչյուր իրավիճակում ես միշտ ինքս էի ելք գտնում, որպիսի պահպանեմ քո նրբազգաց նյարդերը:
Քո շնորհիվ սովորեցի ներարկումներ անել. Այնպես ստացվեց, որ երեխաները հիվանդանում էին, երբեմն հնարավոր չէր բուժքույր կանչել, իսկ դու շպրիցը տեսնելիս ուշագնաց էիր լինում: Եվ ես ստիպված էի լինում ներարկումներ անել փոքրիկներին, իսկ հետո էլ քեզ ուշքի բերել:
Քո շնորհիվ սովորեցի վերանորոգման աշխատանքներ կատարել: Դու երբեք չունեիր դրանց համար ժամանակ և ուժ: Բայց հիմա էլ չեմ վախենում տանը մնալ մենակ՝ առանց տղամարդ:
Քո շնորհիվ սովորեցի բանակցություններ վարել բոլոր կազմակերպությունների աշխատակիցների հետ, գրել բացատրականներ, տույժեր վճարել: Ի դեպ, երբ քեզ զրկեցին վարորդական իրավունքից, ես ստիպված եղա մեքենա վարել սովորել, որպիսի երեկույթներից հետո կարողանամ տեղափոխել քո գրեթե անշունչ մարմինը:
Քո շնորհիվ բավականին լավ կազմվածք ունեմ, չէ որ մշտապես շարժման մեջ եմ՝ կամ խանութից ծանր տոպրակներ եմ բերում, կամ հողամասում գործ եմ անում:
Քո շնորհիվ մի քանի մասնագիտություն եմ յուրացրել՝ ի վերջո, ինչ-որ մեկը պիտի գումար վաստակեր ընտանիքի համար:
Բայց ինչի համար իսկապես շնորհակալ եմ քեզ, դա այն է, որ դու այնուամենայնիվ հեռացար ինձանից՝ հոգնելով, որ չեմ հասկանում քո բնության նուրբ գծերը: Հեռացար արագ, և երևի չլսեցիր, ինչպես թեթևացած արտաշնչեցի…
Քեզ շատ մեծ Շնորհակալություն:՛՛
Հետևիր մեզ TikTok-ում 😊