Աղոթք Խաղաղության և Ապաքինման



Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ, Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ. Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից, բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները, հաղթեց մահվանը և մեզ վերափոխեց կյանքի ու անմահության։

Արդ, աղաչում ենք Քեզ, մեր Տեր Աստվա՛ծ, Ամենակարող Աջդ այս հիվանդների վրա պահի՛ր և բժշկի՛ր նրանց ցավերն ու հիվանդությունները, որպեսզի Քե՛զ փառաբանեն, հոգու և մարմնի Բժի՛շկ, և հավատով խոստովանեն ահեղ Աստվածությունդ, և Քեզ վայել են փառք ու իշխանություն, հավիտյանս հավիտենից. ամեն։

 

 

Խաղաղությո՜ւն ամենքին։
Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։

Եվ այժմ, ես Քո ահեղ Աստվածությանն եմ դիմում և հայցում Քո ամենառատ բարերարությունը։ Ուղարկի՛ր ամենակարող զորությունդ և բժշկի՛ր Քո այս ծառաների ախտերն ու հիվանդությունները՝ հաղթական Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկության տկարությունները և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Արդ, Դու՛ ես մեր Աստվածն ու մեր՝ Քո ծառաների հոգու և մարմնի բժիշկը և մեր բոլոր հիվանդությունների ու ցավերի սպեղանին։ Եվ Քեզ, Ամենակալ Հորդ և Ճշմարիտ Սուրբ Հոգուդ հետ, վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։

 


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․