Կյանք տեսած մարդու անգին խորհուրդներն իր թոռներին․․․ Մի ամբողջ իմաստություն



Ջեյմս Ֆլանագանը՝ Նյու Ջերսիից, իր թոռներին շատ սիրող պապիկ էր: Իր վաղաժամ մահվանից առաջ նա հինգ թոռնիկներին նամակ է թողել, որտեղ շարադրել է երջանիկ կյանքի համար շատ թանկ խորհուրդներ:

Այս նամակով նա ոչ միայն իր թոռներին է ոգեշնչել, այլև շատ ուրիշ մարդկանց: Ներկայացնում ենք նրա իմաստուն խոսքերը:

Իմ թանկագին Ռայան, Կոնոր, Բրենդոն, Չառլի և սիրելի Մերի Քեթրին:

Իմ իմաստուն և հեռատես աղջիկ Ռեյչելը պնդում էր, որ ես ձեզ համար մի քանի կարևոր խորհուրդներ գրեմ, որոնք ինձ կյանքն է սովորեցրել: Ես գրում եմ ձեզ այս նամակը 2012 թվականի ապրիլի 8-ին, իմ 72-րդ տարեդարձի նախօրեին:

 

 

Ձեզանից յուրաքանչյուրն իսկական Աստծո պարգև է, ինչպես ձեր ընտանիքի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Միշտ հիշեք այդ մասին: Հատկապես այն պահերին, երբ կասկածների և հուսահատության սառցե քամին կներխուժի ձեր կյանք:

Ոչ ոքից և ոչնչից մի՛ վախեցեք, երբ հարցը վերաբերում է կյանքից լիարժեք հաճույք ստանալուն: Հետևեք ձեր երազանքներին և հույսերին, չնայած այն բանին, թե որքան անհասանելի կամ տարօրինակ կթվան դրանք ուրիշներին: Շատերը չեն անում այն, ինչ իրենք են ուզում, միայն նրա համար, որ անհանգստանում են, թե ինչ կասեն կամ կմտածեն ուրիշները: Խուսափեք վատատես մարդկանցից: Կյանքում ամենավատ բանն է՝ շրջվել հետ և ասել. «Ես պետք է, ես պիտի…»: Ռիսկի դիմեք, սխալներ արեք:

Այս աշխարհում բոլորը շատ սովորական մարդիկ են: Ոմանք ցանկանում են կրել «զիլ» գլխարկներ, ոմանք երազում են հարգարժան կոչումների մասին կամ իշխանության և ցանկանում են, որ իրենց բոլորից վեր համարեն: Մի՛ հավատացեք նրանց: Նրանք նույնպես ունեն կասկածներ, վախեր, հույսեր: Նրանք ուտում են, խմում են, քնում են, գազեր են բաց թողնում՝ բոլոր մարդկանց նման:

Ցուցակ կազմեք, թե ինչ եք ուզում այնել այս կյանքում. Գնալ ինչ-որ տեղ, սովորել ինչ-որ բան, օտար լեզու սովորել, ինչ-որ յուրահատուկ մեկին հանդիպել: Երկար ցուցակ գրեք, և ամեն տարի դրա մի փոքր մասն արեք: Մի ասեք ինքներդ ձեզ. «Ես դա վաղը կանեմ, կամ մյուս ամիս, կամ մյուս տարի»: Քանի որ այդ դեպքում, այդ բանն այդպես էլ չի արվի:

Առաջնորդվեք այս ասացվածքով. «Գովաբանեք երեխային, և նա հաջողակ կմեծանա»:

Բարեհամբույր եղեք և արեք ամեն ինչ, ուրիշներին օգնելու համար, հատկապես թույլերին, վախեցածներին և երեխաներին: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի և յուրաքանչյուրին պետք է ձեր աջակցությունը:

Չմտնեք բանակի այն շարքերը կամ այլ կազմակերպություններ, որտեղ սովորեցնում են սպանել: Պատերազմը չարիք է:

Որքան հնարավոր է շատ գրքեր կարդացեք: Դրանք ուրախության, իմաստության և ոգեշնչման հիանալի աղբյուր են: Դրանց պետք չեն ո՛չ մարտկոցներ, ո՛չ համացանցին միանալու սարքեր, դրանք կարող եք վերցնել ձեզ հետ, ուր որ ցանկանաք:

Ազնիվ եղեք:

Ճանապարհորդեք: Մշտապես ճանապարհորդեք, հատկապես երիտասարդ ժամանակ: Մի՛ սպասեք, թե երբ «բավականաչափ» գումար կունենաք կամ թե երբ «հաջողակ պահ» կլինի: Այդպես դա երբեք տեղի չի ունենա: Հենց այսօր զբաղվեք ձեր անձնագրի հարցերով:

Ձեզ համար ընտրեք մասնագիտություն և աշխատանք, որը կսիրեք: Պետք չէ բացառել, որ կլինեն դժվար պահեր, բայց հիմնականում, աշխատանքից պետք է հաճույք ստանալ: Խուսափեք աշխատել՝ միայն հանուն գումարի: Դա ձեր հոգուն վնաս կհասցնի:

Մի բղավեք: Դա երբեք չի օգնում, այլ միայն ցավ է պատճառում ձեզ և ուրիշներին: Միշտ, երբ ես բղավել եմ, ոչնչի չեմ հասել:

Միշտ պահեք երեխաներին տված ձեր խոստումները: Երբեք մի ասեք «տեսնենք», եթե ցանկանում եք ասել «ոչ»: Երեխաները ձեզանից ճիշտն են սպասում, տվեք նրանց այդ ճիշտը սիրով և բարությամբ:

Երբեք սեր մի խոստովանեք այն մարդուն, ում չեք սիրում:

Ապրեք բնության հետ ներդաշնակության մեջ: Գնացեք անտառ, սարեր, լողափեր, անապատներ: Դա կարևոր է ձեր հոգու համար:

Հաճախ այցելեք ձեր ծննդավայր: Դա այն վայրն է, որտեղ ծնվել է, սկիզբ է առել մեր ընտանիքի ոգին:

Գրկեք այն մարդկանց, ում սիրում եք: Հենց հիմա ասեք, թե որքան շատ եք սիրում նրանց, մի սպասեք, որ շատ ուշ լինի:

Շնորհակալ եղեք: Մի ասացվածք կա. «Այսօր մեր կյանքի օրն է, և այն չի կրկնվելու: Ապրեք ամեն օր՝ այս մասին հիշելով»:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․