Արևելքում ոտնաթաթի մերսումը կիրառվել է դեռևս շատ վաղուց: Ճապոնիայում և Չինաստանում շատ բժշկողներ ու կանայք առողջացնող մերսման բազմազան տեսակների են տիրապետել, այդ թվում՝ ոտնաթաթերի:
Իսկ ժամանակակից աշխարհում, մասնավորապես՝ Թաիլանդում, դա շատ տարածված պրոցեդուրա է։
Զբոսաշրջիկները և տեղի բնակիչները կարող են մտնել սրահ-վրան և որոշակի վճարի դիմաց ստանալ այդ հաճելի ու օգտակար ծառայությունը:
Կան մերսման տարբեր տեխնիկաներ, այդ թվում՝ նաև ինքնամերսումը, որն իրականացվում է մերսման գնդակների, գորգերի և հենարանների միջոցով:
Գործընթացի հիմնական խնդիրն է ակտիվացնել կենսաբանորեն ակտիվ կետերը:
Միաժամանակ յուրաքանչյուր կետը պրոյեկտվում է համապատասխան օրգանով:
Ազդելով որոշակի կետերի վրա՝ մենք առողջացնում ենք օրգանիզմի որոշակի օրգաններ և համակարգեր՝ թուլացնելով կամ խթանելով դրանք:
Ընդ որում՝ աշխատանքը մի ոտնաթաթի հետ արտացոլվում է մյուսի վրա, քանի որ ռեֆլեքսային ազդակները համաչափ են գործում:
Այդ մեթոդը նաև հնարավորություն է տալիս ազատվել ցավից որևէ օրգանում: Մերսելով աջ ոտնաթաթը՝ դուք կառողջացնեք աջ կողմում գտնվող ներքին օրգանները (լյարդ, լեղապարկ) և վերարտադրողական համակարգը (աջ ոտնաթաթի վերևի մասը): Իսկ ձախ ոտնաթաթի մերսումը կօգնի խթանել սիրտը, փայծաղը և այլն: Ճկույթի մոտի գոտին սեղմելով՝ կարելի է հանգստացնել ուսի ցավը:
Արդյունքում՝ ոտնաթաթերի պարբերական մերսումը երկարակեցության բոլորին հասանելի ճանապարհ է:
Ոտնաթաթերի մերսումը կօգնի՝
- Ամրապնդել իմունիտետը
- Լավացնել արյան շրջանառությունը
- Նորմալացնել մարսողությունը
- Արագացնել նյութափոխանակությունը
- Հեռացնել ավելորդ ճարպային հյուսվածքները
- Տոնուս հաղորդել մաշկին
- Հանել սթրեսը և հոգնածությունը
- Ազատվել ցավից որոշակի օրգանում
Այդ գործընթացն օգտակար է ցանկացած տարիքում, հատկապես տարեց մարդկանց համար:
Հետևիր մեզ TikTok-ում 😊