Վտանգավո՞ր է արդյոք ներկրված սառեցված միսը




Միսը սպիտակուցների հարուստ աղբյուր է։ Կարմիր միսն իր հերթին մեր օրգանիզմին ապահովում է երկաթով, ցինկով, B վիտամինով և անհրաժեշտ է առողջ ու բազմատեսակ սնունդ նախընտրողների համար։

Բայց միշտ չէ, որ սուպերմարկետներում և նույնիսկ մսի մասնագիտացված խանութներում հնարավոր է գտնել անվտանգ ու առանց հավելումների միս։ Հայաստանը մսի մասով ինքնաբավ չէ, և արտադրում է սպառվող մսի միայն որոշ մասը։ Հայկական սուպերմակետներում գերիշխում են արտասահմանից ներկրված սառեցված մսերը (հիմնականում՝ թռչնամիս), որոնք առանձնանում են տեղականից ցածր արժեքով և նույնքան էլ ցածր որակով։

Արդյո՞ք սառեցված միսը վտանգավոր է։

 

 

Միանգամից փաստենք՝ ոչ։ Միսը սառեցնելը և ավելի ուշ օգտագործելն ինքնին չի ազդում մսի համային, որակական և սննդարար հատկանիշների վրա։ Սակայն անհրաժեշտ է սառեցման գործընթացում հետևել որոշ կանոնների․

Միսը պետք է հայտնվի սառցախցիկում վակուումային փաթեթավորմամբ։ Ասել է թե օդը պետք է դուրս հանել տոպրակի միջից։ Այդպիսով կկանխեք մսի վրա սառցե բեկորների ձևավորումը և կպահպանեք սննդարարությունը։



Սառեցված միսը պետք է շփում չունենա արտաքին օդի հետ։ Ցանկալի է այն ոչ միայն փաթաթել տոպրակով, այլ նաև դնել զիփ փականով տոպրակի կամ պլաստիկի մեջ։
Սառեցված միսը չպետք է ենթարկվի ջերմաստիճանային փոփոխության։ Խորհուրդ է տրվում այն պահել 0-ից մինչև -26 աստիճան սառնության պայմաններում։
Չի կարելի միսը կրկնակի սառեցման ենթարկել։ Մեկ անգամ սառեցնելուց և հալեցնելուց հետո այն պետք է կարճ ժամանակում օգտագործել։
Սառեցված մսի պահպանման ժամկետը մինչև 1 տարի է՝ կախված սառցախցիկի որակից։ Ժամանակի ընթացքում սառեցված միսը կորցնում է իր հանքանյութերն ու վիտամինները, փոխում է տեսքը, համն ու հոտը։
Եթե գնում եք թարմ միս, բայց այն չեք ցանկանում անմիջապես օգտագործել, ապա կարող եք հետևել այս պարզ կանոններին և ապահով ձևով միսը սառեցնել։

Բայց ինչպիսի՞ն է Հայաստան ներմուծվող միսը և արդյո՞ք արտադրողներն ու ներմուծողները նույն հոգատարությամբ ու բարեխղճությամբ են վերաբերում մսի սառեցմանը։

Աղբյուրը։


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․