Ցրվածությունը՝ «համր» կաթվածի ախտանշան





Եթե մարդը դառնում է անուշադիր և ցրված, ինչպես նաև հակված է շեղվելուն, դա կարող է խոսել գլխուղեղի մանր անոթների ախտահարման մասին։

Այս երևույթը հայտնի է որպես ախտանշաններ չունեցող կամ «համր» կաթված: Այս մասին հայտնել են կանադացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurobiology of Aging պարբերականում։

Հետազոտության համաձայն՝ հաճախ մարդիկ, որոնց մոտ բարձր է «համր» կաթվածի հավանականությունը, ինչպես նաև դրանով տառապողները տարբերություն են նկատում հիշողությունը պահպանելու ունակության հետ կապված՝ մինչև նեյրոհոգեբանական թեստի միջոցով ախտանշանները հայտնաբերելը։

Կաթվածի նշված տեսակը և գլխուղեղի արյան շրջանառության մեջ փոփոխությունները կապված են դեմենցիայի տարբեր տեսակների զարգացման հետ:

Նման կաթվածները «համր» են համարվում, քանի որ դրանք սովորական կաթվածին հատուկ ախտանշաններ չունեն: Օրինակ՝ չեն ազդում մարդու խոսելու ունակության վրա և չեն կաթվածահարում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․