ՏԱՄԿԱԽՈՏ (мокрица)՝ մոլախոտ` բազմաթիվ օգտակար հատկանիշներով





Մոլախոտ բառն արդեն իսկ բացասական միտք է առաջացնում, բայց արի ու տես` այն կարող է շատ օգտակար լինել: Տամկախոտը, (առավել հայտնի է мокрица անվամբ), մեկն է ամենատարածված և դժվար վերացվող մոլախոտերից:

Սակայն պետք չէ խաբվել բառին, այս «համեստ» բույսն ունի բավականին օգտակար հատկություններ: Բարելավում է մարդու տեսողությունը, հիշողությունը, երիտասարդացնում մաշկը: Պարունակում է C, E և բույսերի մեջ հազվադեպ պատահող K վիտամինները: Հարուստ է հանքանյութերով, երկաթով, մագնիումով: Այն համարվում է հակաբորբոքիչ, հականեխիչ, հակալնդախտային միջոց, իջեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում է ծերացումը, օգնում է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը: Այս բույսը մաշկային խնդրիներ ունեցող մարդկանց համար է:

Խոտը գրեթե ոչ մի համ ու հոտ չունի: Այսպիսով, եթե պարբերաբար օգտագործեք տամկախոտից պատրաստված հյութ կամ թեյ, կբուժեք գլխացավը, կթեթևացնեք հոգնածությունը, կբարելավեք հիշողությունը: Սակայն մեկ բաժակով հնարավոր չէ վերացնել այս խնդիրները: Անհրաժեշտ է այն օգտագործել 3 ամիս` խմելով ամեն օր մեկ թեյի բաժակ: Այս մոլախոտն աճում է գարնանից մինչև աշուն (ապրիլից-հոկտեմբեր): Որպես բուժիչ միջոց, տարածված է Ռուսաստանում:

Խոտաբույսը հավաքում են նաև ծաղկած ժամանակ (սովորաբար ծաղկում է մայիսին) և չորացնում մութ պայմաններում, 40 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանում: Այն պետք է պահել ապակե կամ փայտե տարաներում: Չորացված վիճակում կարելի է օգտագործել որպես համեմունք` ճաշատեսակներում:

Միևնույն ժամանակ այս օգտակար խոտաբույսը իսկական չարիք կարող է համարվել հողատերերի համար, քանի որ այն բավական համառ է, և հողատարածքը նրանից վերացնելը շատ դժվար է. պետք է արմատախիլ անել, բայց ոչ սերմազատման ժամանակ:
Այսպիսով` «չարաճճի» մոլախոտից ազատվելուց առաջ նախ մտածեք` արդյոք չունեք նշված առողջական խնդիրներից որևիցէ մեկը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․