Տղամարդը աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցին գնաց կեղտոտ ձեռքերով





Հետաքրքիր դեպք կյանքից, որն ապացուցում է, որ բարությունը դեռ չի վերացել աշխարհի երեսից։

Միջին տարիքի փորձառու ավտոմեխանիկը, շատ երկար ժամանակ փորձում էր աշխատանք գտնել, սակայն նրա բոլոր փորձերն ավարտվում էին ապարդյուն։ Եվ ահա մի գեղեցիկ առավոտ, նա տեսավ աշխատանքի հերթական հայտարարությունը։ Ժամանակ չկորցնելով, տղամարդը տեղում ուղարկեց իր ռեզյումեն, սակայն ոչ մի պատասխան չստացավ։ Մեկ շաբաթ անց տղամարդուն կանչեցին հարցազրույցի։

Տղամարդը անհամբեր սպասում էր այդ օրվան։ Լարվածությունն այնքան շատ էր, որ նա գիշերները անգամ աչք չէր փակում։ Հարցազրույցի օրը նա իրեն կարգի հրավիրեց, սափրվեց, հագավ նոր կոստյումը և գնաց հարցազրույցի։ Հարցազրույցից չուշանալու համար, նա շուտ դուրս եկավ տնից, որպեսզի այնտեղ լիներ նշված ժամանակից շուտ։

Սպասելով իր ավտոբուսին նա տեսավ մի տարեց տղամարդու, փողոցի մյուս կողմում։ Այդ մարդու մեքենայի հետ խնդիրներ կար և նա ինքնուրույն չէր կարողանում լուծել այդ խնդիրները։ Ավտոմեխանիկը չկարողացավ աչք փակել այս ամենի վրա, մոտեցավ և առաջարկեց իր օգնությունը։ Մեկ ժամ անց մեքենայի շարժիչը նորից սկսեց աշխատել։ Պատմության հերոսը ամբողջովին կեղտոտվել էր, նրա ձեռքերը և նոր կոստյումը ամբողջովին մեքենայի յուղով էին պատված։

Տարեց մարդը ցանկացավ ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել ավտոմեխանիկին, սակայն տղամարդը պատասխանեց, որ նրան ոչինչ հարկավոր չէ, ասելով որ իր օգնությունը անշահախնդիր էր։ Նրանք բավականին երկար խոսեցին և տղամարդը պատմեց տարեց մարդուն, որ պատրաստվում էր գնալ հարցազրույցի, սակայն քանի որ հագուստը կեղտոտվել է, այդ տեսքով չի ցանկանում ներկայանալ հարցազրույցին և ավելի լավ է տուն վերադառնա։ Սակայն տարեց մարդը տղամարդուն ասաց, որ ոչ մի դեպքում ետ չկանգնի իր նպատակից։ Երկար համոզելուց հետո, տղամարդը որոշեց ամեն դեպքում ռիսկի դիմել և գնալ հարցազրույցի այդ տեսքով։

Երբ մեխանիկը հասավ տեղ, նա տեսավ բազմաթիվ մարդկանց, ովքեր ինչպես նա, եկել էին թափուր աշխատատեղի համար։ Նրանք բոլորը երիտասարդ էին, գեղեցիկ և կոկիկ հագնված։ Տղամարդը սկսեց լարվել, քանի որ հասկանում էր, որ նա այդ պայմաններում աշխատանքի չի ընդունվի։ Տնօրենը ուշանում էր, իսկ սպասող մարդկանց թիվն անընդհատ աճում էր ու աճում։

30 րոպե անց հայտնվեց տնօրենը և սկսեց մարդկանց հերթով իր սենյակ հրավիրել։ Բոլորը դուրս էին գալիս սենյակից շատ հուսահատված տեսքով։ Ավտոմեխանիկը արդեն որոշել էր տուն վերադառնալ, երբ լսեց իր անունը և ներս հրավիրվեց։ Երբ նա ներս մտավ, ուղղակի ապշեց։ Սեղանի մոտ նստած էր այն նույն տարեց տղամարդը, ում մեխանիկը օգնել էր մեքենայի հարցում։

«Երբ ես մտա սենյակ և տեսա ձեզ միջանցքում սպասելուց, միանգամից հասկացա, թե ով է լինելու մեր նոր աշխատողը։ Ես վստահ եմ, որ ձեզ ընտրելով ես կատարում է իմ լավագույն որոշումը։ Դուք պարզապես սովորական մարդ չեք, ով աշխատանք է փնտրում։ Դուք մարդ եք, ով վաստակել է վստահություն և հարգանք։ Հենց դա է ամենակարևորը աշխատող փնտրելու հարցում», — ասաց տնօրենը։

Այդպես սովորական ավտոմեխանիկը, անկախ իր արտաքին տեսքից և կեղտոտ ձեռքերից, ստացավ բարձր վարձատրվող աշխատանք։ Նրա բարությունը, ազնվությունը և պատասխանատվությունը շատ մեծ դեր խաղացին աշխատանք գտնելու հարցում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․