Տարածված հարցեր գինեկոլոգին. ինչ պետք է իմանալ ներարգանդային պարույրի մասին





Ներարգանդային պարույր (ՆԱՊ)-ը առավել երկարատև (մինչև 12 տարի), արդյունավետ և դարձելի հակաբեղմնավորման եղանակներից է։ Այն Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում բավականին ընդունված և տարածված եղանակներից է։

Մեթոդի նկարագիրը

ՆԱՊ-ը պլաստիկ նյութից և մետաղալարից պատրաստված փոքր ճկուն սարք է, որը մանկաբարձ գինեկոլոգը տեղադրում է կնոջ արգանդի խոռոչում։ Այն երկու թևիկներ ունի («բեղիկներ»), որոնք կախված են մնում հեշտոցում։ Շոշափելով դրանք` կինը կարող է ճշտել` ՆԱՊ-ը տեղո՞ւմ է, թե՞ ոչ։Կնոջ ցանկության դեպքում այն ցանկացած ժամանակ կարող է հեռացվել (Հայաստանում դա իրականացվում է գինեկոլոգի կողմից)։ՆԱՊ-ի տեսակները Մեր երկրում առավել տարածված են ՆԱՊ-ի 2 տեսակ՝

• TCu-380A տեսակի, որը 12 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունի։ Արդյունավետությունը 99% է։

• MLCu-375 տեսակի, որը 5 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունի։

Ինչպես գրում է Doctors.am-ը, արդյունավետությունը 98-99% է։ Կան նաև պրոգեստին պարունակող ՆԱՊ-եր, որոնք 5 տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն ունեն։ Ազդեցության մեխանիզմը Հակաբեղմնավորման արդյունավետ, երկարատև, դարձելի եղանակ է։ Ազդեցության հիմքում հետևյալ մեխանիզմն է. ՆԱՊ-ի մեջ գտնվող պղնձի քիմիական ազդեցությամբ սերմնաբջիջներն ու ձվաբջիջը ապաակտիվանում են մինչև դրանց հնարավոր հանդիպումը։

ՆԱՊ-ի առավելությունները.

• Հակաբեղմնավորման երկարատև և արդյունավետ եղանակ է։

• Պղինձ պարունակող ՆԱՊ-երը չունեն հորմոնալ ակտիվություն, ուստի կիրառելի են այն կանանց համար, ովքեր հորմոնալ հակաբեղմնավորիչներ կիրառելու համար հակացուցումներ ունեն։

• Կնոջ կողմից մշտական գործողություններ չեն պահանջում, միայն մեկ անգամ տեղադրվում է և հետո պահանջվում է միայն ժամանակ առ ժամանակ ստուգել բեղիկների առկայությունը։

• Վարակների բացակայության դեպքում կարող են տեղադրվել ծննդաբերությունից կամ աբորտից անմիջապես հետո։

• Կարող են հեռացվել ցանկացած ժամանակ, և պտղաբերությունն անմիջապես կվերականգնվի։

• Հարմար են այն կանանց համար, որոնք պատրաստ չեն կիրառել հակաբեղմնավորող անդարձելի եղանակներ, սակայն երկարատև հակաբեղմնավորման կարիք ունեն։

• Կարող են կիրառվել այն կանանց շրջանում, որոնք երկարատև հակաբեղմնավորման կարիք ունեն, բայց ամլացումը իրականացնելու համար հակացուցումներ ունեն և չեն համապատասխանում Հայաստանում վիրաբուժական ամլացման համար սահմանված չափանիշներին։

• Տնտեսապես ձեռնտու մեթոդ է, քանի որ մեկ անգամ տեղադրելով՝ 5 կամ 12 տարվա ընթացքում (կախված ՆԱՊ-ի տեսակից) այլևս որևէ ծախսի կարիք չեն ունենում։ • Ամիջականորեն կապված չեն սեռական ակտիվության հետ։

• Պղինձ պարունակող ՆԱՊ-երը կարող են կիրառվել շտապ հակաբեղմնավորման համար։

ՆԱՊ-ի թերությունները.

• Չեն պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ -ից։

• Կիրառելի չեն այն կանանց համար, ովքեր վերջին 3 ամսում սեռավարակ են ունեցել կամ սեռավարակներով վարակվելու վտանգ ունեն (կինը կամ նրա գուգընկերը ունեն մի քանի սեռական գուգընկեր), քանի որ արդեն ՆԱՊ-ը տեղադրելու պահին սեռավարակը վերել տարածելու վտանգ կա։

• ՆԱՊ-ի տեղադրումից առաջ անհրաժեշտ է փոքր կոնքի օրգանների հետազոտություն իրականացնել։ Տեղադրումից հետո դիսկոմֆորտ կամ արյունային արտադրություն կարող է լինել (սովորաբար անցնում է 48 ժամվա ընթացքում)։

• ՆԱՊ-ը կարող է կնոջ համար աննկատ արտանկվել հատկապես տեղադրելուց հետո առաջին դաշտանի ընթացքում կամ երբ ՆԱՊ-ը տեղադրվում է ծնունդից անմիջապես հետո։

• Տեղադրելիս կարող է արգանդի պատի թափածակում լինել։ Փորձառու մասնագետի կողմից տեղադրվելու դեպքում դա շատ հազվադեպ է պատահում։ Հնարավոր կողմնակի ազդեցությունները.

• Տեղադրելուց հետո` առաջին օրերի ընթացքում, կարող է կծկումային բնույթի ցավեր և քիչ արյունային արտադրություն լինի։ Ցավերը կարող են անցնել իբուպրոֆեն կամ այլ ցավազրկող ընդունելուց հետո։

• Դաշտանի փոփոխություններ՝ առավել երկար տևող, ցավոտ, առատ դաշտան, քսվող բնույթի արյուն միջդաշտանային շրջանում։ Անհրաժեշտ է կնոջը բացատրել, որ դրանք սովորաբար անցնում են 3 ամսվա ընթացքում և բացի դրանից, նշված երևույթները լինում են ոչ բոլոր կանանց շրջանում։

ՆԱՊ-ի հակացուցումները.

• Հղիության կասկած ունեցող կանայք։

• Հետծննդաբերական շրջանի 48-րդ ժամից մինչև 4-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածում գտնվող կանայք։

• Հեշտոցից չախտորոշված արյունային արտադրություն ունեցող կանայք, նրանք անպայման համապատասխան հետազոտություններ պիտի անցնեն։

• Սեռավարակ ունեցող կամ վերջին 3 ամսվա ընթացքում սեռավարակ կրած կանայք։ Նրանք պիտի հետազոտվեն, ստանան համապատասխան բուժում և միայն դրանից 3 ամիս անց կարելի է ՆԱՊ տեղադրել։

• Կանայք կամ իրենց զուգընկերները, որոնք սեռավարակների առումով բարձր ռիսկի խմբում են։

• Սեռական օրգանների քաղցկեղ ունեցող կանայք (վզիկի, էնդոմետրիումի, ձվարանի)։

• Արգանդի զարգացման արատներ ունեցող կանայք։

• Արյան հիվանդություններ ունեցողները։

ՆԱՊ տեղադրելու ամենահարմար ժամանակը.

• Դաշտանային ցիկլի ցանկացած օր (ցանկալի է առաջին 7 օրերի ընթացքում), եթե կինը վստահ է, որ հղի չէ։

• Այլ հակաբեղմնավորման եղանակի դադարեցումից անմիջապես հետո։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․