Փորձառու մերսողը կիսվում է հրաշալի տեխնիկայով. փորից ազատվեցի 2 շաբաթում





Համոզված ենք, որ որովայնի պարբերական ինքնամերսումը ֆիզիկական ծանրաբեռնվածության և ճիշտ սնվելու համադրությամբ կարող է կազմվածքն անճանաչելիորեն փոխել:

Ներկայացնում ենք որովայնի մերսում նիհարելու համար.

Որովայնի մերսումն օգնում է ոչ միայն նիհարել, այլև կլավացնի մաշկի վիճակը, զոլերիև ցելյուլիտի հրաշալի կանխարգելում է: Մերսման շնորհիվ նույնիսկ մարսողությունն է լավանում: տոնուսը:

1. Պառկիր մեջքի վրա, թուլացիր, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում: Մերսում արա թեթև կսմթող շարժումներով: Շարժվիր ժամսլաքի ուղղությամբ՝ աստիճանաբար նեղացնելով շրջանի տրամագիծը: Ամեն շրջանի հետ կսմթոցները պետք է ավելի ինտենսիվ լինեն, սեանսի վերջում մաշկը պետք է թեթևակի կարմրի: Մերսումն արա 5 րոպե:

2. Ջրային մերսում

Ուժ կտա, կմեծացնի տոնուսը և կնիհարեցնի: Ջրի գոլ շիթ ուղղիր որովայնիդ՝ այն շարժելով ժամսլաքի ոււղությամբ: Կողային հատվածները մերսիր վերև-ներքև շարժումներով: Ջրի ջերմաստիճանը և շիթի ուժը կարելի է պարբերաբար կարգավորել: Այդ հնարքը կարագացնի ցանկալի արդյունքին հասնելը և կլավացնի մաշկի տուրգորը: Որովայնդ սրբիր սրբիչով և շուտ շարունակիր: Եվս 5 րոպե:

3. Ծալքերի ճոճում

Պառկիր, ոտքերդ ծալիր ծնկներիդ մասում: Բռնիր որովայնիդ ծալքերը և ճոճիր մատներիդ մեջտեղում: Այս փուլում կարող է ցավ առաջանալ, բայց դա չպետք է վախեցնի: Նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ ես անում: Որովայնիդ մակերևույթը հանգստացրու թեթև հարթեցումներով ժամսլաքի ուղղությամբ: Բռունցքի ոսկորներով որովայնդ հարթեցրու երկայնքով: Նույն կերպ բռունցքով տրորիր ճարպային շերտը ուղղահայաց դեպի ներքև: Պրոցեդուրան արա ևս 5 րոպե: Մերսումն ավարտիր բաց ափերով որովայնիդ մասը հարթեցնելով:

Ներկայացնում ենք մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն առավել արդյունավետությամբ ինքնամերսում անել:

1. Որովայնի մերսումն առավել լավ է անել ուտելուց 1 ժամ առաջ կամ ուտելուց 2-3 ժամ անց:

2. Ինքնամերսման կուրսի ընթացքում չի կարելի ծուլանալ: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Մի մոռացիր շաբաթական մի քանի անգամ ֆիզիկական վարժությունների հատկացնել:

3. Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ռացիոալ և ճիշտ սնվել: Իսկ տորթերիև կոնֆետների մասին պետք է ժամանակավորապես մոռանալ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․