Առաջարկում եմ ամուսնուս ընդմիշտ պահես քեզ․ եթե որոշես ընդունել այդ պարգևը, ապա պիտի ուշադրություն դարձնես հետևյալ կանոններին




Կյանքում գոնե մեկ անգամ դավաճանության հետ բախված մարդիկ շատ լավ կհասկանան հերոսուհու զգացմունքները: Նրա ամուսնու արարքը լիովին փոխել է կնոջ և երեխաների կյանքը:

Մելանի անունով կինը սոցցանցում ուղերձ էր հղել իր ամուսնու սիրուհուն: Այն կարող է կոպիտ թվալ, բայց արդյո՞ք Մելանիին կարելի է դատապարտել այդպիսի զգացմունքների համար:

«Շնորհակալ եմ, Ջենիֆեր: Շնորհակալ եմ, որ ամուսնուս կրծքավանդակին քո կծելու հետքերն ես թողել:



Իսկապես շնորհակալ եմ: Դու նույնիսկ չես պատկերացնում, թե ինձ ու երեխաներիս ինչ սարսափից ես ազատել: Որպիսի շնորհակալությունս հայտնեմ քեզ, առաջարկում եմ ամուսնուս ընդմիշտ պահես քեզ: Եթե որոշես ընդունել այդ պարգևը, ապա պիտի ուշադրություն դարձնես հետևյալ կանոններին.

Դու ստիպված կլինես ֆինանսապես պահովել նրան: Մենք երկու երեխա ունենք, հետևաբար նրա աշխատավարձի մեծ մասը նա ալիմենտներ է վճարելու: Նաև ես 11 տարի շարունակ ամուսնուս խնդրանքով տնային տնտեսուհի եմ եղել, այնպես որ նա ինձ էլ է ալիմենտ վճարելու: Մոռացիր նրա գումարների մասին, սիրելիս…քանի որ դրանք իմն են:
Դու ստիպված կլինես նրա համար նոր հագուստ գնել: Գիտես, այսօր, երբ նա դուրս եկավ լոգարանից և ես տեսա այդ հետքերը, նրա հագուստը կախարդական կերպով անհետացավ: Կարող ես նրա համար ցանկացած հագուստ գնել, թեկուզ փոքրիկ գեղեցիկ զգեստ:

Կարող ես մոռանալ նրա մասին հանգստյան օրերին: Այդ ժամանակը նա երեխաների հետ է անցկացնելու: Քանի որ նա հայտնել է, որ դու ուղղակի հիմար հարբած տականք ես, այդ իսկ պատճառով երեխաներիս թույլ չեմ տա գալ քեզ մոտ: Հանուն նրանց անվտանգության:

Դու նրան ինձ չես վերադարձնի: Ես ետ չեմ ընդունի: Ես նրա համար լավ կին էի, նրա բախտը բերել էր այդ առումով: Մի զարմացիր, բայց դու չես կարող ինձնից լավը լինել, և երբ նա գիտակցի դա, դու կդժբախտանաս:
Նա ամեն ինչում քեզ կմեղադրի: Արցունքներն աչքերին նա ասում էր, որ դու հատուկ ես կծել, որ ես տեսնեմ հետքերը: Չգիտեմ, դա ճիշտ է թե ոչ, ես թքած ունեմ, եթե անկեղծ: Բայց եթե ինչ, քո ցանկությունը կատարվել է:
Իսկ այս կետն ավելի շատ ոչ թե կանոն է, այլ ընկերական նախազգուշացում: Ես որքան հնարավոր է կվատաբանեմ քեզ՝ նրա ներկայությամբ, որպիսի բարկանաս: Դա կլինի իմ հոբբին. նեղացնել քեզ և ամուսնուս, ինչպես դուք նեղացրեցիք ինձ և երեխաներիս:

Շնորհակալ եմ, Ջենիֆեր: Դու ինձ ցույց տվեցիր, որ ամուսնության 11 տարին և երկու երեխաները ոչ մի կերպ չեն կարող գոյություն ունենալ քեզ հետ զուգահեռ: Ես ծափահարում եմ քեզ, նրան, ով խորամանկաբար գրավեց ամուսնուս: Նա լիովին քոնն է»:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․