Սննդից առավելագույն օգուտ կարելի է ստանալ, եթե մթերքները համադրես այնպես, որ դրանցից յուրաքանչյուրի օգուտը բազմապատկվի մյուսի օգնությամբ:
Ստորև ներկայացնում ենք ամենաօգտակար համադրությունների ցանկը` կազմված սննդաբանի կողմից:
1. Ձու + լոլիկ (ձու + սոխ) = հավերժ երիտասարդություն
Ամենաօգտակարն այս մթերքներից բուսայուղով աչք-ձվածեղ պատրաստելն է: Սոխն ու լոլիկը հարուստ են սելենիումով, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմի սեռական համակարգի զարգացման հարցում: Այս նյութը ճիշտ կերպով յուրացվում է Е վիտամինի հետ համադրությամբ, որն իր հերթին՝ պարունակվում է ձվի ու բուսայուղի մեջ:
Միևնույն ժամանակ՝ այս հանքանյութերի պարունակությամբ մթերքները պետք է օգտագործել միաժամանակ: Այդ պատճառով էլ սոխով կոմ լոլիկով, կամ, ավելի ճիշտ կլինի` 2-ը միաժամանակ, ձվածեղը սելենիումի ու Е վիտամինի հիանալի աղբյուր է: Գլխավորը երկար ժամանակ ջերմային մշակման չենթարկելն է, քանի որ այդ դեպքում այդ օգտակար նյութերը քայքայվում են:
2. Ձու + բրոկկոլի (ձու + սպանախ) = առանց նախադաշտանային սինդրոմի ու օստեոպարոզի:
Համաձայն հետազոտությունների արդյունքների` սննդի հետ կալցիումի ու D վիտամինի անհրաժեշտ քանակ ստացող կանայք 30-40%-ով ավելի քիչ են տառապում նախադաշտանային սինդրոմից:
Հավի ձուն D վիտամինի լավագույն բնական աղբյուրն է, իսկ բրոկոլիի կանաչ գլուխները ու սպանախի տերևները հարուստ են կալցիումով, որն առանց D վիտամինի վատ է յուրացվում: Բացի դրանից, սպանախի տերևները հարուստ են նաև К վիտամինով, որը կարևոր է արյան մակարդելիության ու ոսկրային հյուսվածքի առողջության համար:
Պարզվեց, որ К վիտամինն աշխատում է ևս 2` D և А վիտամինների համադրությամբ` կարգավորիչի դեր կատարելով, կալցիումն ուղարկելով այնտեղ, ուր անհրաժեշտ է, ու այն վերցնելով այդտեղից:
Իսկ սպանախն ու բրոկոլին բետա-կարոտինի` А վիտամինի նախատիպի հիանալի աղբյուր են: Բացի դրանից, այսպիսի դուետները նպաստում են կմախքի ամրությանը: Այս մթերքները ենթադրենք ձվածեղի մեջ համադրելիս ու մի քիչ էլ վրան պանիր ավելացնելով` պարզապես աննման միացություն կստացվի:
3. Ոսպ + բուլղարական պղպեղ (քունջութի սերմեր + կանաչի) = կորչի հոգնածությունը:
Սննդաբանները պնդում են, որ յուրաքանչյուր 4-րդ կնոջ սննդակարգի մեջ երկաթի պակաս կա: Իսկ հենց երկաթն է մեզ էներգիա տալիս: Բայց իրավիճակը չես շտկի, եթե պարզապես ուտես այս միկրոէլեմենտներով հարուստ սնունդ: Օրինակ, ոսպը երկաթի շտեմարան է, նրանում յուրաքանչյուր 100 գրամ մթերքի մեջ 12 մգ երկաթ կա, ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ (8,2 մգ՝ 100 գրամում): Իսկ քունջութի ու արևածաղկի սերմերն ընդհանրապես «երկաթ ռումբ» են: Դրանցում պարունակվում է շուրջ 61 մգ երկաթ:
Սակայն, ինչպես հայտնի է, տավարի լյարդից երկաթն ավելի լավ է յուրացվում, և, որպեսզի ոսպի մեջ եղած երկաթն էլ նույնքան լավ յուրացվի, ոսպով ճաշատեսակների մեջ բուլղարական պղպեղ ավելացրեք, իսկ քունջութի կամ արևածաղկի սերմերն ավելացրեք պղպեղով ու կանաչիով աղցանի մեջ: Կարմիր պղպեղի, սամիթի, մաղադանոսի մեջ եղած C վիտամինը էրիթրոցիտների համար օգտակար միկրոէլեմենտներով հարուստ շտեմարան է բացում:
4. Լոլիկ + բուսայուղ=մաշկի երիտասարդություն և քաղցկեղի դեմ պայքար
Լոլիկի մեջ պարունակվող լիկոպեն հզոր հակաօքսիդանտը նվազեցնում է արևի կողմից էպիթելներին հասցվող վնասը: Բուսական ճարպերը լիկոպենին օգնում են ավելի լավ յուրացվել: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց սննդակարգում շատ ձիթայուղ են օգտագործում, քիչ կնճիռներ ունեն, իսկ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ կտավատի ձեթը նպաստում է մաշկի ու մազերի վիճակի բարելավմանը:
Ի դեպ, լոլիկը կարող եք ուտել ձիթապտղի հետ, ինչը նույնիսկ ավելի օգտակար է, քան ձիթայուղով ուտելիս:
Որպես հավելում` լոլիկն ու ձիթայուղը պարզապես ստեղծված են դրանք միասին ուտելու համար բրուսկետայի կամ կապրեզե նախուտեստի տեսքով: Այս միջերկրական զույգի կոսմետիկ էֆեկտը կարելի է ուժեղացնել, եթե դանդաղ կրակի վրա սալորանման լոլիկները եփեք ձիթապտղի յուղի մեջ, քանի որ տաքացնելիս պոմիդորներից ավելի շատ լիկոպեն է արտազատվում:
5. Սպանախ + ավոկադո = գերազանց տեսողություն
Սպանախի մեջ տեսողության համար օգտակար լյուտեին ու A վիտամին կա: Ավոկադոյի մեջ դրանք ավելի շատ են, բացի դրանից, պտղի փափկամիսը հարուստ է օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար ճարպերով, որ այդ սննդարար նյութերը յուրացվեն:
6. Հավ+ գազար = ամուր իմունիտետ:
Դժվար է գտնել մեկ այլ ամատապտուղ, որի մեջ վարակների դեմ պայքարող ավելի շատ A վիտամին լինի, քան գազարը: Սակայն առանց հավի մսի մեջ պարունակվող ցինկի` դժվար կլիներ կորզել այյդ վիտամինի օգտակար նյութերը: A վիտամինը կարող է արյունատար համակարգում շրջանառվել միայն սպիտակուցի միացությամբ, իսկ ցինկը հենց անհրաժեշտ է սպիտակուց ձևավորելու համար: Դրա համար էլ, եթե օրգանիզմում ցինկը բավարար չէ, A վիտամինը չի կարող լյարդից հասնել օրգանիզմի հյուսվածքներին: Ահա թե ինչու հավի արգանակը գազարի հետ գրիպի առաջին օգնականն է:
7. Տավարի միս + կարմիր գինի = առողջ երկարակեցություն:
Հրեա գիտնականները մի շարք հետազոտություններից հետո ապացուցել են, որ մսի ու կարմիր գինու համադրությունը շատ օգտակար է, քանի որ նվազեցնում է մսի հետ առատորեն դեպի օրգանիզմ ընկնող, մարդու օրգանիզմի համար վնասակար խոլեստերինի յուրացման մակարդակը։
Պարզվում է, կարմիր գինին պարունակում է պոլիֆենոլների բավականին քանակություն, որոնք էականորեն արգելակում են ստամոքսից ու աղիներից վնասակար միացությունների դուրսբերման գործընթացը։ Դրա համար էլ արյան մեջ անհամեմատ քիչ խոլեստերին է ընկնում, որն էլ հենց արյունատար անոթների խցանման ու օրգանների նորմալ կենսագործունեությանը խանգարելու պատճառ է հանդիսանում։
8. Լյարդ + կաղամբ (լյարդ + նուռ կամ խնձորներ)= կորչի սակավարյունությունը։
Խնձորների մեջ ամենաշատ երկաթն է պարունակվում (100 գրամում՝ 2.2 գրամ), բայց այն այնտեղ չյուրացվող տեսքով է պահվում՝ ի տարբերություն մսի ու լյարդի մեջ եղած երկաթի։ Բայց եթե համադրես այս մթերքները, կարելի է ուժեղացնել սակավարյունության դեմ պայքարում դրանց գործողությունը։
Իսկ կաղամբի ու լյարդի համադրությունն ավելի օգտակար է։ Կաղամբը հարուստ է ոչ միայն C վիտամինով, այլև K վիտամինով։ Այն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության, արյան մակարդելիության համար, օգնում է լյարդի աշխատանքին։ Բացի դրանից, կաղամբը հարուստ է U վիտամինով, որը ոչ միայն հակախոցային վիտամինի համբավ ունի, այլև նպաստում է ստամոքսահյութի արտազատման բարձրացմանը, որն էլ բարելավում է երկաթի յուրացումը։
9. Սաղմոն + 1 գավաթ կարմիր գինի = կորչի ընկճախտը։
Անկասկած, սպիտակ գինին էլ շատ լավ է համադրվում ձկան հետ, բայց կարմիր գինու մեջ պարունակվող հակաօքսիդանտները սաղմոնի օմեգա-3 ճարպաթթուների հետ պարզապես հիանալի զույգ են։ Այն ունակ է հեռու վանել դեպրեսիան ու բարելավել ուղեղի կենսագործունեությունը։
Հայտնի է, որ ձկան մեջ պարունակվում են առողջության ու գեղեցկության համար շատ օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ։ Սակայն միայն վերջերս գիտնականները հայտնաբերեցին, որ կարմիր գինու համադրությամբ օրգանիզմը դրանք ավելի շատ է ստանում։
Ինչպես պարզվեց, գինու պոլիֆենոլներն օրգանիզմին օգնում են ձկից ստանալ 5 անգամ ավելի օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք մաշկը դարձնում են հարթ, երկարաձգում են երիտասարդությունը և պաշտպանում են շատ հիվանդություններից։
10. Յոգուրտ + կտավատի ջարդոտած սերմեր = գերազանց մարսողություն։
Հատուկ մարսողությունը կարգավորելու համար մշակված ու ստեղծված յոգուրտները պարունակում են պրոբիոտիկներ՝ «լավ» բակտերիաներ։ Բայց միայն կաթնաթթվային մթերքներով իրավիճակը չես շտկի։ Գոյատևելու և բազմանալու համար պրոբիոտիկներին պետք է պրեբիոտիկներ՝ հատուկ բուսական մանրաթելեր, որոնցով հարուստ են, օրինակ, կտավատի սերմերը։
Մարսողական համակարգում շատ հեշտ է վերականգնել ու պահպանել առողջ հավասարակշռությունը։ Պարզապես յոգուրտի մեջ ավելացրեք 1 թեյի գդալ կտավատի մանրացրած սերմեր։
11. Վարսակ + խնձոր (վարսակ + նարնջի հյութ)= առողջ անոթներ և սիրտ։
Վարսակի մեջ պարունակվում են բետա-գլյուկան և ավենանտրամիդներ, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են խոլեստերինից։ Առավոտյան շիլայի կազդուրիչ էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է նրա մեջ ավելացնել թարմ խնձորի կտորներ, որի մեջ շատ ֆլավոնոիդներ կան՝ կարևոր հակաօքսիդնտներ, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից և, որպես հավելում՝ պայքարում են բորբոքային պրոցեսների դեմ։
Եվ կարելի է համարձակ կերպով շիլայից հետո նարնջի հյութ խմել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նարնջի հյութը և վարսակը հիանալի միջոց են անոթները մաքրելու և սրտային տագնապների կանխարգելման համար։ Միասին այս մթերքները ավելի լավ են կարգավորում «վատ» խոլեստերինը։
12. Հաց + պանիր (շիլա + կաթ) = ամուր կմախք և նյարդեր։
Կալցիումի յուրացումը կախված է սննդակարգում ճարպերի ու ճարպաթթուների, սպիտակուցների, կալցիֆերոլների, մագնեզիումի, ֆոսֆորի հարաբերակցությունից։ Սննդակարգում սպիտակուցի ոչ բավարար քանակը վատացնում է կալցիումի յուրացումը։ Այդ պատճառով էլ առավել օգտակար է հացն ու պանիրը, կաթով եփված շիլաները, մսային և ձկնային ուտեստներն օգտագործել բանջարեղենային խավարտների հետ։
13. Կանաչ թեյ + կիտրոն= քաղցկեղի կանխարգելում։
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի սիրահարները, ովքեր այդ կենարար ըմպելիքից խմում են օրական ոչ պակաս, քան երկու անգամ, ավելի քիչ «հնարավորություններ» ունեն ինսուլտից կամ սիրտ-անոթային այլ հիվանդությունից մեռնելու։ Այսպիսի պաշտպանական էֆեկտը ապահովում են կատեխիններ՝ պոլիֆենոլներ, որոնք հանդիսանում են հզոր հակաօքսիդանտներ, որոնք ճնշում են նաև քաղցկեղային բջիջների աճը։
Սակայն, ցավոք, ստամոքսում այդ «մարտիկների» համար հեշտ չէ գոյատևելը։ Կենդանի են մնում նրանց սոսկ 20%-ը։ Հետազոտողները հայտնաբերել են, որ, եթե մեկ գավաթ կանաչ թեյի մեջ կիտրոն քամեք, կատեխինները ձեռք կբերեն հատկություններ, որոնց շնորհիվ կապրի դրանց արդեն 80%-ը։
14. Խնձոր + շոկոլադ (սոխով հնդկաձավար) = առողջություն և ուրախություն։
Խնձորները հարուստ են հակաբորբոքային կվերցետինով, որը նաև նվազեցնում է ալերգիայի, միոկարդի ինֆարկտի, Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների, շագանակագեղձի ու թոքերի քաղցկեղի ռիսկը։
Շոկոլադը պարունակում է կատեխիններ, որոնք նվազեցնում են աթերոսկլերոզի և քաղցկեղի զարգացման ռիսկը։ Միավորվելով՝ կվերցետինն ու կատեխինները կանխում են թրոմբոզը ու բարելավում սիրտ-անոթային համակարգի վիճակը։ Ի դեպ, նույն այդ պատճառով էլ օգտակար է սոխով պատրաստված հնդկաձավարի շիլան։
Պետք չէ խնձորի կեղևը մաքրել՝ դրանով իսկ ձեզ զրկելով լյարդի, կրծքագեղձի ու աղիների քաղցկեղի դեմ պայքարող հակաօքսիդանտներից։ Խնձորն ավելի լավ է առանց կեղևը մաքրելու ուտել, բայց միևնույն ժամանակ՝ հանգամանորեն այն ծամելով։ Իսկ դրանք ամենալավը համադրվում են շոկոլադե ֆոնդյուի հետ։