Զարմանալի ըմպելիք՝ մկանային և հոդային ցավերի դեմ




Այս բնական ըմպելիքը կօգնի կարճ ժամանակահատվածում թեթևացնել հոդացավերը և մկանային ցավերը։

Այս դեպքում լավագույն միջոցներից մեկն իմբիրն է՝ բնական հակաբիոտիկ, որը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք օգնում են արագացնել ապաքինումը մրսածությունից և գրիպից, թեթևացնում են հոդացավերը և մկանային ցավերը, որոնք առաջանում են ֆիզիկական վարժությունների և հիվանդությունների հետևանքով։

Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է

¾ բաժակ նշի կաթ
½ բանան
½ տանձ
¾ յոգուրտ
1 ճաշի գդալ թարմ մանրացրած իմբիր
1 ճաշի գդալ վանիլի էքստրակտ։

 

 

Պատրաստման եղանակը։

Ըմպելիքը պատրաստվում է հեշտ, պարզ եղանակով։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում այնքան, մինչև միատարր զանգված ստանաք։ Այն կարող եք օգտագործել մարզասրահ հաճախելուց անմիջապես հետո։ Դա կօգնի հանգստացնել ցավը։

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կամ ուժեղ ցավեր ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․