Ինչպես ազատվել շուրթերի շուրջ գոյացած կնճիռներից




Կանանց անհանգստացնում են շուրթերի շուրջ ի հայտ եկած կնճիռները: Ցավոք, այս ամենից խուսափելն անհնար է: Սակայն կնճիռների ի հայտ գալու գործընթացը հետաձգել կարող է յուրաքանչյուր կին:

Եթե գեղեցկության սրահներում երիտասարդացնող պրոցեդուրաները վստահություն չեն ներշնչում, ապա հետևեք takprosto կայքի խորհուրդներին:

Կնճիռները պակասեցնելու լավագույն միջոցը դեմքի վարժություններն են: Սրանք օգնում են ոչ միայն պայքարել կնճիռների դեմ, այլև՝ լավացնել մաշկի վիճակը:

 

 

Ի՞նչ է պետք անել

Շուրթերը կլորացրեք և առաջ ձգեք
Այտերը որքան հնարավոր է՝ ուռեցրեք
Բացեք բերանը՝ արտասանելով «Օ» տառը
Այտերն ուռեցրեք, ապա դանդաղ օդն անցկացրեք մեկ այտից դեպի մյուսը:
Ներշնչեք քթով և արտաշնչեք բերանով: Այս ընթացքում թուլացրեք շուրթերն ու կլորացրեք դրանք:

Յուրաքանչյուր վարժությունը կատարեք ամեն օր 10 անգամ: Ձեզանից շատ ժամանակ չի խլի:

Սակայն մի մոռացեք նաև կանոնավոր կերպով խոնավացնող քսուքներ օգտագործել: Դրանք դեմքի մաշկին ավելի ձիգ տեսք են հաղորդում:





Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․