YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Գեղեցիկ առակ այն մասին, թե ինչպես է մեզ շրջապատող աշխարհը կախված մեր ընկալումներից։
— Ես երբեք չեմ եղել այստեղ։ Ասա, ծերուկ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին հարցին հարցով պատասխանեց.
— Իսկ ինչպիսին էին մարդիկ այն քաղաքում, որտեղից դու դուրս ես եկել։
— Դրանք եսասեր ու չար մարդիկ էին։ Ի դեպ, հենց այդ պատճառով ես ուրախությամբ դուրս եկա այնտեղից։
— Այստեղ դուք հենց այդպիսի մարդկանց կհանդիպես,– պատասխանեց ծերուկը։
Քիչ աց մի ուրիշ մարդ մոտեցավ ծերունուն և նույն հարցը տվեց.
— Ես հենց նոր եմ եկել, ասա հայր իմ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին նույն պատասխանը տվեց.
— Ասա որդիս,իսկ ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղ դու ապրում էիր։
— Օ, դրանք բարի, հյուրասեր և պարկեշտ մարդիկ էին։ Ես այնտեղ շատ ընկերներ եմ թողել և ինձ շատ դժվար էր նրանցից բաժանվելը։
Դու այստեղ էլ հենց այդպիսի մարդկանց կգտնես,– պատասխանեց ծերուկը։
Այս ողջ խոսակցության ընթացքում նրանց մի քաղաքացի էր հետևում։ Նա մոտեցավ ծերուկին ու հարցրեց.
— Ինչու՞ դու մեկին ասացիր, որ այստեղ սրիկաներ են ապրում, իսկ մյուսին՝ որ լավ մարդիկ են։
— Լավ ու վատ մարդիկ ամենուր են, – պատասխանեց նրան ծերունին։ Պարզապես մենք կարողանում ենք գտնել միայն այն, ինչ կարողանում ենք փնտրել…