Պուտինի երեք սիրուհիները՝ ըստ դեղին մամուլի


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Այն որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրուհի ունի, գաղտնիք չէ ոչ ոքի համար: Արևմտյան լրատվամիջոցները այս ամուսնալուծությունից հետո սկսեցին շրջանառել Պուտինի սիրուհիների անուններ:

Ըստ այդ հրապարակումների, մասնավորապես 2009 թվականին շրջանառվում էին տեղեկություններ, որ Կաբաևան երեխա է ունեցել Պուտինից: Ըստ այս տեղեկությունների, Պուտինի և Կաբաևայի որդուն անվանել են Դմիտրի:



2013 թվականին New York Post պարբերականը հրապարակեց տեղեկություն, որ Պուտինը և Կաբաևան հանդիպում են Պուտինին պատկանող առանձնատներից մեկում, որը գտնվում է Սոչիում:

L’Espresso պարբերականը նկատում է, որ ժամանակին Պուտինի սիրուհիների մեջ թվարկվում էր նաև նախկին ֆոտոմոդել Յանա Լապիկովայի անունը: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Լապիկովայի հետ՝ Պուտինի հարաբերությունները տևական չեն եղել: Որոշ լրատվամիջոցներ նաև նշում են, որ Պուտինը Լապիկովային վերցրել է աշխատանքի, որպեսզի հօդս ցնդեն իր և Կաբաևայի հարաբերությունների մասին խոսակցությունները:

Իր հերթին բրիտանական դեղին մամուլը Աննա Չապմանի բացահայտվելուց հետո նրան անվանեց Պուտինի սիրուհի:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․