Չեմ ուզում խռացնել. ինչպե՞ս կանխարգելել այս տհաճ երևույթը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Չնայած որ շատերս խռացնելը վերագրում ենք միայն տղամարդկանց, այնուամենայնիվ, այդ խնդիրը վերաբերում է նաև շատ կանանց։ Եկեք այսօր պարզենք, թե ինչու է մարդը սկսում խռացնել քնած ժամանակ և պատասխանենք այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է կանխարգելել այն։

Ի՞նչ է իրենից ներկայացնում խռմփոցը

Այս ձայնն առաջ է գալիս կոկորդի նուրբ հյուսվածքների թրթռոցի արդյունքում, երբ օդն անցնում է նեղացած շնչուղիների միջով։ Եթե մարդը խռմփացնում է, ապա հիմնականում դա տեղի է ունենում մեջքի վրա պառկած ժամանակ, քանի որ շնչուղիներն ավելի շատ են նեղանում։

Խռմփոցի պատճառները

1. Ճարպակալում

2. Վնասակար սովորություններ (ալկոհոլ և ծխախոտ)

3. Փակված քիթ

4. Քնի պակաս

Խռմփոցը կարող է նաև այս հիվանդությունների ախտանիշ լինել.

• Ապնոե
• 2-րդ կարգի շաքարախտ
• Սրտանոթային հիվանդություններ
• Նշիկների մեծացում
• Քթի և քթի խոռոչի հիվանդություններ

Ուշագրավ է, որ խռմփոցով տառապում է 30-60 տարեկան տղամարդկանց 44% և կանանց 28%-ը։

Ինչպե՞ս պայքարել խռմփոցի դեմ

1. Եթե դուք լրջորեն չեք զբաղվում այս խնդրով, սակայն շատ եք ուզում իջեցնել ձեր խռոցի ձայնը կամ ընդհանրապես ազատվել դրանից, ապա փոխեք դիրքը՝ կողքի պառկեք կամ փորի վրա։

2. Եթե ավելորդ քաշ ունեք, պետք է աշխատեք նիհարելու ուղղությամբ։

3. Հրաժարվեք ծխելուց և խմելուց։

4. Եթե խռմփոցը քթի փակվածության պատճառով է, հենց այդ խնդիրն էլ պետք է լուծեք, և խռմփոցը կանցնի։

5. Կարգավորեք ձեր քնի ռեժիմը։

6. Կզարմանաք, սակայն նույնիսկ բարձը կարող է խռմփոցի պատճառ դառնալ, եթե այն ձեր օրգանիզմի համար ալերգեններ է պարունակում։

7. Շատ ջուր խմեք, քանի որ ջրազրկումը նույնպես կարող է ուժեղացնել խռոցը։

8. Կարելի է նաև կոկորդի համար հատուկ վարժություններ կատարել։

Ինչպես տեսնում եք, պատճառները կարող են ինչպես լուրջ, այնպես էլ շատ հեշտ լուծվող լինել։ Փորձեք օգտվել մեր ցուցակի խորհուրդներից, իսկ եթե դրանք էլ չօգնեն, անպայման պետք է բժշկի դիմել։ Առողջ եղեք։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․