Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի. հնդիկ իմաստուն Չանակիայի 15 խորիմաստ մտքերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



  • Շատ կարևոր իմաստնություն. երբեք մի կիսվեք գաղտնիքներով: Դա ձեզ կոչնչացնի:
  • Մարդը չպետք է չափազանց ազնիվ լինի: Ուղիղ ծառերն առաջին հերթին են կտրում, առաջինը կոտրում են ազնիվ մարդկանց:
  • Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն հարգում են ամենուր, կիրթ լինելը գեղեցիկ ու երիտասարդ լինելուց կարևոր է:
  • Երբեք ընկերություն մի արեք դիրքով ձեզնից բարձր կամ ցածր մարդու հետ: Այդպիսի ընկերությունը երբեք երջանկություն չի բերի:
  • Գրքերը հիմարի համար նույնն են, ինչ հայելին կույրի համար:



  • Ձեր երեխային պաշտպանեք որպես գանձ ամեն ինչից նրա կյանքի առաջին հինգ տարիներին: Հաջորդ 5 տարիներին անընդհատ վիճեք նրա հետ: Երբ լրանա նրա 16 տարին, շփվեք նրա հետ ընկերոջ պես: Ձեր հասուն երեխաները ձեր լավագույն ընկերներն են:
  • Մարդը մեծ է իր գործով, այլ ոչ ծագմամբ ու տոհմով:
  • Ծաղիկների բույրը զգալի է այնտեղ, ուր քամին է փչում, սակայն մարդու բարությունը տարածվում է ամենուր:
  • Երբ սկսեք ինչ-որ բանի վրա աշխատել, մի վախեցեք ձախողելուց: Կես ճանապարհին ոչինչ մի թողեք: Գլխովին աշխատանքին տրված մարդիկ ամենաերջանիկ մարդիկ են աշխարհում:
  • Այս աշխարհի մեծագույն հզորությունը կնոջ երիտասարդության ու գեղեցկության մեջ է:
  • Երբ ձեր հոգու մեջ սողոսկում է վախը, հարձակվեք ու հաղթեք նրան:
  • Ցանկացած գործ սկսելուց առաջ անպայման ձեզ 3 հարց տվեք՝ ինչո՞ւ եմ ես դա անում, ի՞նչ արդյունք եմ ակնկալում, և արդյո՞ք այն ինձ հաջողություն կբերի: Գործը սկսեք միայն այն դեպքում, երբ այդ երեք հարցերի համար բավարար պատասխաններ կունենաք:
  • Ցանկացած ընկերության մեջ եսասիրության տարր կա: Առանց եսասիրության ընկերություն չի լինում: Այսպիսին է դառը ճշմարտությունը:
  • Անգամ եթե օձը թունավոր չէ, այն ձևանում է այդպիսին:
  • Սովորեք ուրիշների սխալների վրա: Դուք չեք կարողանա ապրել այնքան, որ ինքնուրույն կատարեք բոլոր սխալները:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․