Մայրը պարզեց, որ իր աղջիկը ծաղրում է աղքատ համադասարանցիներին. այս դասը նա երկար կհիշի


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կանադայից Ամանդա Միթչելլն ապրում է իր 9 ամյա դստեր՝ Հաննայի հետ: Ինչպես և նրա հասակակիցները՝ Հաննան նույնպես դպրոց է հաճախում: Ընտանիքում կարծես թե ամեն ինչ լավ էր, երբ մայրն իմացավ, որ իր երեխան ծաղրել է համադասարանցի աղջիկներին, քանի որ վերջիններիս հագուստը հին կամ հնավոճ է եղել: Իսկ ամենավատ վերաբերմունքը մշտապես դրսևորել է մի աղքատ տղայի հանդեպ:

Եվ այդ ժամանակ Ամանդան որոշեց դաս տալ դստերը:

Նրա որոշումը չափազանց ազդեցիկ էր: Ամանդան դստեր սենյակից դուրս բերեց ամեն ինչ՝ ներառյալ կահույքը, գաջեթները, խաղալիքները: Իսկ անկողնու վրա կինը դրեց հագուստի մի կոմպլեկտ: Արդյունքում աղջիկը ստիպված էր ամեն օր կրել միևնույն հագուստը, իսկ ամեն երելո լվանալ այն:

Սա էլ դեռ ամենը չէ: Մայրը ստիպեց դստերը 50 անգամ գրել «ես բոլորին լավ կվերաբերվեմ» նախադասությունը: Հաննան գիտակցեց իր սխալները: Մի շաբաթ նա իրեն անթերի էր պահում, և մայրը քիչ-քիչ հետ բերեց աղջկա սենյակի իրերը:

Արդյունքում մայրը հասավ իր ուզածին. աղջկա պահվածքը լիովին փոխվեց, նա դադարեց նեղացնել մյուս երեխաներին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Հետաքրքիր փաստեր սիրված ծաղիկների և ձեր բնավորության մասին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ ✓ Օրխիդեա (Խոլորձ)....

Ընթերցվող․․․