Ըստ հոդվածագրի` վառվող մոմից մոմ վառել չի կարելի (եկեղեցին հերքում է)


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Եկեղեցի մտնելուց առաջ կարելի է ողորմություն տալ մուրացկաններին՝ մտքում կրկնելով․ «Թող չցամաքի տվողի ձեռքը»։ Եկեղեցուց դուրս գալիս ողորմություն պետք չէ տալ, քանի որ փողի հետ միասին տալիս եք այն, հանուն ինչի եկել էիք Աստծու և սրբերի դուռը։

Շեշտում ենք, որ հոդվածը չի արտահայտում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տեսակետը։ Սա էզոթերիկների վարկածն է։

Կախարդներին ու վհուկներին ճանաչել հնարավոր է։

Եկեղեցում կամ հարող տարածքում գտնվելիս ուշադրություն դարձրեք ձեր շուրջը կանգնած մարդկանց։ Կախարդներն ու վհուկները ձգտում են մատները խաչել կամ ձեռքերն իրար խաչել՝ ձախ ձեռքը դնելով աջի վրա։ Եկեղեցում նրանք այնպես են կանգնում, որպեսզի թիկունքը միշտ ծածկված լինի զոհասեղանից։ Իսկ եկեղեցուց դուրս գալիս հնարավորինս դանդաղ են դուրս գալիս և մեջքով արած։

Եվս մեկ կարևոր պահ․ եկեղեցում ձեզ կարող են շրջանցել ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և մատնացույց անել ձեզ, այնուհետև կանգնել ձեր թիկունքին՝ ձեր էներգիան կլանելու համար։ Եթե նման բան պատահի, անմիջապես, առանց քաշվելու ձախ ձեռքով հպվեք այդ մարդուն, որպեսզի դիվահարությունը ձեզնից հեռանա։
Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել մոմերին, քանի որ հենց դրանց միջոցով են վհուկներն ի կատար ածում իրենց ծիսակարգերը։ Դա անչափ կարևոր է, մանավանդ Զատկի նախօրեին, երբ հազարավոր մարդիկ մոմ են վառում։

Ինչպես ճիշտ օգտագործել եկեղեցական մոմերը

Շատ սկսնակներ չգիտեն՝ որտեղ դնել վառվող մոմը։ Այդ մարդուն անպատճառ կփորձի խորհրդի համար մոտենալ կախարդը կամ վհուկը։ Մարդուն ասում են․ «Մոմը դիր ու եկեղեցուց հետ-հետ ընկրկելով դուրս արի»։ Եթե այդպես անեք՝ կդիվահարվեք։

Եկեղեցում չի կարելի լուցկիով կամ կրակվառիչով մոմը վառել։ Կարելի է վառել միայն կենտրոնում վառվող կանթեղից։

Ոչ մի դեպքում մոմը մի վառեք ուրիշի մոմի կողքին՝ օտար խնդիրները ձեզ վրա քաշելուց խուսափելու համար։

Չի կարելի թույլ տալ նաև, որ ուրիշները իրենց մոմը ձեր մոմից վառեն, որպեսզի ձեր երջանկությունը չխլեն։

Մնացեք ձեր վառած մոմի մոտ այնքան ժամանակ, մինչև կվառվի մոմի կեսից ավելին։ Մոմն ինքներդ հանգցրեք, մատներով։ Երբեք մոմը փչելով մի հանգցրեք։

Ուշադրություն դարձրեք հետևյալ պահի վրա․ դուք մոմը վառել եք, մոմից հեռու կանգնել, ու հանարծ մոմը սկսում է մուր արձակել։ Նման դեպքում մի ծուլացեք ու նայեք ձեր ոտքերի տակ։

Հնարավոր է՝ նզովված ասեղի վրա եք կանգնել։ Երբ հանուն առողջության մոմ եք վառում ինչ-որ սրբի սրբապատկերի առաջ, ոչ մի դեպքում կողմնակի անձանց թույլ մի տվեք, որ այն տեղափոխեն։

Հետևեք, որ ձեր մոմը չհանգցնեն կամ նրա փոխարեն ուրիշ մոմ չդնեն։ Սովորաբար այսպես են փորձում դիվահար անել։

Եվ վերջում մի բան էլ։ Հնարավոր է այսպիսի մի իրավիճակ ստեղծվի։ Դուք եկեղեցու մոտ փողոցով քայլում եք, և մի տարեց կին մոտենում է ձեզ ու խնդրում հաշվել գմբեթների քանակը։ Մի կատարեք տատիկի խնդրանքը։ Մեկգմբեթանի եկեղեցու մոտ միայնակություն են փոխանցում, երեք գմբեթանի եկեղեցու մոտ՝ վախեր, տագնապներ ու խնդիրներ փոխանցում ձեզ, իսկ հինգգմբեթանի եկեղեցու մոտ՝ զանազան հիվանդություններ։

Աղբյուրը։


Մոմ գնելուց մինչև մոմ վառել. եկեղեցում մոմ վառելու «կանոնները»․ Qahana.am

Մինչ ինչ-որ մեկը եկեղեցում խնամքով մոմ է վառում իր աղոթքների իրականացման հույսով, երեքամյա Գրիգը սկսում է երգել «Happy birthday to you» և հերթով փչել եկեղեցում վառվող մոմերը։ Փոքրիկի համար վառվող մոմը ո՛չ խնդրանք է, ո՛չ շնորհակալություն, ո՛չ մեխանիկական դարձած սովորություն։ Գրիգի համար մոմը ուրախություն է. եթե մոմ է վառվում` ուրեմն կամ ծնունդ է կամ ինչ-որ ուրախ առիթ։

Եթե մանուկների համար մոմը լույս ու ուրախություն է, ապա մեծահասակների համար ամեն ինչ մի փոքր բարդ է։ Շատերն ընդամենը մեկ մոմ վառելուց առաջ այնքան ավանդություն, առասպել ու սնահավատություն են հիշում, որ վերջում մոռանում են անգամ, թե ինչի համար էին վառում այդ մոմը։

Մինչև մոմավաճառի մոտ հասնելը անպայման գլխում թվեր են պտտվում՝ զո՞ւյգ մոմ վառել, թե՞ կենտ։ Մեծ դժվարությամբ հարցի պատասխանը գտնելուց հետո կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ որտե՞ղ վառել իրենց մոմը, քանի որ, ասում են, թե ոչ մի դեպքում չի կարելի մոմը վառել ուրիշի մոմի կողքին, այլապես օտար խնդիրները ձեզ վրա կվերցնեք։

Երկար մտորումներից հետո, երբ որոշվում է, թե որտեղ պետք է դրվի մոմը, առաջ է գալիս հաջորդ խնդիրը․ ինչպե՞ս վառել այն։ Այն մասին, թե ինչպես պետք է վառել մոմը, ևս որոշ առասպելներ են հյուսվել։ Եկեղեցում չի կարելի լուցկիով կամ կրակվառիչով մոմ վառել։ Կարելի է վառել միայն կենտրոնում վառվող կանթեղից։ Եվ սրանից բացի, կարևոր պայման է նաև թույլ չտալ, որ ուրիշներն իրենց մոմը ձեր մոմից վառեն, որպեսզի ձեր երջանկությունը չխլեն։

Եթե ավանդական այս հարցերի պատասխանները ևս գտանք, ուրեմն վառենք մոմը և անցնենք առաջ։ Սրանով ամեն ինչ չի սահմանափակվում, հարկավոր է մինչև վերջ կանգնել մոմի մոտ, որպեսզի ոչ ոք չհանգցնի ձեր մոմը, իսկ եթե հանկարծ հանգցնի՝ ևս մեկ մոմ գնեք և ամեն ինչ սկսեք նորից, քանի որ, ասում են, թե դա վատ նշան է։
Եվ սա դեռ մոմի շուրջ սին առասպելների մի մասն է։ Ասում են, թե չի կարելի մոմ վառել կենդանի մարդու համար, ասում են, թե մոմը հարկավոր է գնել միայն եկեղեցուց ու այսպես շարունակ։

«Մոմը որպես լույսի խորհուրդ եկեղեցական արարողություններում օգտագործվել է շատ վաղուց։ Հոգևոր իմաստով բացարձակ կարևոր չէ, թե քանի հատ մոմ կվառես, ինչով այն կվառես և այլն։ Այստեղ կարևորը հավատն է», - մեկնաբանում է քահանան։

Ինչ-որ մեկի համար մոմը ծնունդ է, մյուսի համար՝ աղոթք, մեկ ուրիշի համար՝ Աստծուն աղոթելու միջոց, իսկ որոշներին էլ մոմի լույսը հիշեցնում է ցուրտ ու մութ տարիները։ Սակայն, ինչ էլ ասեն, ինչ էլ պատմեն մոմի մասին, հարկավոր է հիշել, որ վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին, Նրա ծնունդն ու փրկության լույսը, որ բերեց Իր հետ։

Ուրեմն, մինչ մոմավաճառի մոտից հասնենք մոմավառության սրահ, մտածենք ոչ թե մոմ վառելու կանոնների ու ձևերի մասին, այլ խախտենք «ավանդույթներն» ու ստեղծենք սեփական կանոնները։ Իսկ եկեղեցում մոմ վառելու «կանոնները» պարզ են. մոմ վառելիս ունենալ ազնիվ ու պարզ հավատք։

Հասմիկ Թամամյան




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Պե՞տք է ծակել երեխայի ականջները, թե՞ ոչ. կողմ և դեմ

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․