Զարմանալի փաստեր ծամոնի օգտակարության մասին


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Ոչ ոք դեռ չի կարողացել հերքել մաստակի օգտակարության փաստը: Ավելին, այն գնալով ավելի է օգտակար է դառնում մարդու համար:

Չնայած նրան, որ մասնագետները պնդում և ապացուցում են մաստակի օգտակար կողմերը, այդուհանդերձ նրանք ավելացնում են՝ որ ամեն լավ բան, եթե մարդն սկսի չարաշահել, ավելի շատ կվնասի, քան կօգնի:

Մաստակ. ծամե՞լ, թե՞ չծամել:
Այսօր շատ բժիշկ-դիետոլոգներ խորհուրդ են տալիս հաց ուտելուց հետո, անմիջապես ջուր չխմել. այն վնասակար է առողջությանը: Իսկ այն մարդիկ, ովքեր ունենում են ծարավի զգացում, խորհուրդ է տրվում օգտագործել մաստակ 10 րոպե ուտելուց հետո, և ծարավի զգացումը կորում է։ Սակայն չպետք է մոռանալ 10-15 րոպե հետո մաստակը դեն գցել:

Ինչի՞ն է օգտակար և՝ ինչպես:

Մաստակը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը և լավացնում է մարսողությունը: Այն կարող է օգտակար լինել նիհարեցնող դիետաների դեպքում, իհարկե, եթե օգտագործվի միայն սնվելուց հետո:

Մաքրում է բերանի խոռոչը մանրէներից:
Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից: Մաստակի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել: Փորձարկումների ժամանակ կամավորների բերանի խոռոչ սահմանափակ քանակությամբ մանրէներ են բաց թողել, որից հետո մարդկանց խնդրել են 10 րոպե մաստակ ծամել:

Ծամոնի յուրաքանչյուր սալիկին մոտ հարյուր միլիոն մանրէ է բաժին հասել: Բռնված մանրէները տեսանելի են եղել սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերների վրա: Նաև նշել են, որ օգտակար է միայն առանց շաքարի մաստակը, քանի որ քաղցր նյութերը մանրէների համար ամենասիրելի սնունդն է:

Արդյունավետ է առաջին 30 վայրկյանի ընթացքում օգտագործվող ծամոնը, դրանից հետո մանրէներն ավելի դժվարությամբ են բռնվում: Ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում է նորից բերանի խոռոչ:

Նրանք նաև նշել են, որ մաստակը ոչ մի դեպքում չպետք է անցնի բերանից բերան, ինչպես սովորաբար անում են ծնողները:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․