«Կախարդի նշաններ» կամ ինչ են նշանակում մարմնիդ վրայի խալերը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Նեվուսների առաջացման պատճառները կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝ բնածին և ձեռքբերովի: Նորածինների մարմնին նեվուսները տեսանելի չեն, բայց նրանք սկսում են դրսևորվել կյանքի առաջին տարիներին:

Կախված չափերից՝ խալերը բաժանվում են փոքր չափի ( տրամագիծը 0.5 ից — 1.5 սմ), միջին (1,5 — ից 10 սմ) և մեծ (տրամագիծը ավելի քան 10 սմ): Խոշոր նեվուսները, որոնք զբաղեցնում են առանձին անատոմիական շրջաններ (օրինակ, հետույքը, ձեռքը ամբողջությամբ), կոչվում են գիգանտ նեվուսներ:

բնածին խալ բնածին խալեր Ողջ կյանքի ընթացքում խալերի թիվն անընդհատ փոխվում է: Խալերի առաջացմանը նպաստում են հորմոնալ փոփոխությունները (սեռահասունացման շրջանը, հղիությունը, օրալ հակաբեղմնավորիչները, դաշտանադադարը), ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արևի ճառագայթները և սոլյարին): Նորածինների մոտ նեվուսները հայտնաբերվում են 4-10% դեպքերում, իսկ 15-16 տարեկան հասակում նրանք առկա են ավելի քան 90% մարդկանց մոտ: Իսկ արդեն ծերացմանը զուգընթաց դրանց թիվը սկսում է նվազել:

Մեծ մասամբ նեվուսներն անվտանգ են: Բայց անբարենպաստ արտաքին գործոնների ազդեցությամբ (չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթում, նեվուսների տրավմատիզացիա և այլն) խալերը կարող են վերափոխվել չարորակ ուռուցքի՝ մելանոմայի: Մելանոման մաշկի չարորակ ուռուցքներից է, որը շատ արագ մետաստազներ է առաջացնում այլ օրգաններում և, հետևաբար, երկարատև, համառ ու բարդ բուժման պատճառ է դառնում:

մելանոմա Հույժ կարևոր է ժամանակին հայտնաբերել խալի չարորակացումը և այն տարբերակել բարորակ նեվուսներից: Ճիշտ ժամանակին դրված ախտորոշումը և մելանոմայի զարգացման փուլի հստակ սահմանումը բարեհաջող բուժման բանալին են: Խալերի տեսակները Խորհուրդ է տրվում պարբերաբար ինքնուրույն ուսումնասիրել սեփական մարմինը, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս շուտ բացահայտել տարօրինակ խալերի կամ գոյացությունների առկայությունը: Որպեսզի ավելի հեշտ լինի պարզել, թե ինչքանով է խալը տիպիկ կամ ատիպիկ, մշակվել է հատուկ մեթոդ, որը կոչվում է ABCDE:

А (asymmetry) — ասիմետրիա: Բարորակ խալը սիմետրիկ է: Եթե դրա մեջտեղով երևակայական գիծ տանել, ապա առողջ խալի երկու կեսերը միմյանց հավասար կլինեն: В (border) — եզրերը: «Ճիշտ» խալը հստակ, հարթ եզրեր է ունենում: Եթե եզրերը կտրտված են, ժանյակաձև կամ ոչ հստակ, ապա դա պատճառ է՝ շտապ դիմելու բժշկի: С (color) – գույնը: Եթե ​​նեվուսի գույնը փոխվել է, այն դարձել է ավելի մուգ, սև, ավելի բաց գույնի է դարձել, նրանում հայտնվել են այլ գույնի հետքեր, ապա դա նույնպես վատ նշան է: D (diameter) – տրամագիծը: Մինչեւ 6 մմ չափսերով խալերը հազվադեպ են վերափոխվում մելանոմայի: Դրանից ավելի մեծ տրամագծով բոլոր նեվուսների առկայության դեպքում ցանկալի է ստանալ մասնագետի խոհրդատվություն: Е (evolution) — զարգացում: Նեվուսի ցանկացած փոփոխությունը՝ հաստացումը, դրանից արյունահոսությունը, քորը, մակերեսին կեղևի առաջացումը պարտադիր բժշկի զննում է պահանջում:

Մի քանի հարյուրամյակ առաջ շատերը համոզված են եղել, որ եթե մարդը խալեր ունի, չար հոգիների կողմից է նշանավորվել: Ոմանք մինչև հիմա հավատում են, որ խալերը վկայում են պարանորմալ ուժի մասին:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․