YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Հայերիս մեջ այսպիսի խոսք կա. «Մեկ շուտ արթնացողն է շահում, մեկ` շուտ ամուսնացողը»: Հարցրե՛ք ձեր մեծահասակ ծանոթ-բարեկամներին, և նրանք կհիշեն բազմաթիվ դեպքեր, երբ 14-15 տարեկան աղջիկներին ամուսնացրել են:
Դե՛, իսկ Թումանյանի Մարոյին բոլորս ենք հիշում: Ճիշտ է, հիմա դժվար թե հանդիպենք այդքան վաղ ամուսնության, բայց 17-18 տարեկան հարսների հաճախ ենք տեսնում:
Դժվար է որևէ մեկին խորհուրդ տալ, թե որ տարիքին է ամենահարմարը մայրանալու համար: Կյանքն արագ քայլերով առաջ է ընթանում և թելադրում էր իր պահանջները: Այժմ կանայք էլ տղամարդկանց նման աշխատում են կայանալ, ինչ-որ հաջողության հասնել, հետո մտածել ամուսնության և երեխա ունենալու մասին: Իսկ ի՞նչ են ասում բժիշկները: Այս հարցում նրանք շատ հստակ տեսակետներ ունեն:
Կենսաբանական պարադոքսներ
Ժամանակակից բժշկությունը շատ լավ ուսումնասիրել է կնոջ օրգանիզմը, ուսումնասիրել է կնոջ օրգանիզմը, ուստի բժիշկները կարող են թվերով և փաստերով ապացուցել, որ ծննդաբերության համար (գոնե առաջին) ամենալավ տարիքը 20-25 է: Բանն այն է, որ հենց այդ տարիքում կնոջ ձվարաններում բավականաչափ ձվաբջիջներ կան, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար նվազում են, իսկ դաշտանադադարին մոտ տարիքում ընդհանրապես սպառվում են:
Համարվում է, որ 35 տարեկանում ձվաբջիջների քանակն այնքան պակասում, որ հղիանալու հավանականությունը պակասում է: 40 տարեկան կնոջ հղիանալու հնարավորությունը ընդամենը 5% է: Բացի դրանից` տարիքովների մոտ կարող են առաջանալ բարդություններ ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ երեխայի առողջության հետ կապված: Չնայած որպես կանոն` ծննդաբերության հաջողությունն ավելի շատ կախված է ապագա մայրիկի առողջությունից և գենետիկայից, ոչ թե տարիքից: Եվ շատ կարևոր է, որ ծնվող երեխան լինի սպասված:
Բժիշկները և հոգեբանները որոշ խորհուրդներ են տալիս մայրանալու տարիքի առթիվ:
Ճիշտ է 15-18 տարեկանների օրգանիզմը պատրաստ է հղիանալու և ծննդաբերելու, բայց այս տարիքում աղջիկները դեռ հոգեբանորեն պատրաստ չեն մայր դառնալու. նրանց առաջնեկը կարծես մանկությունից մնացած վերջին տիկնիկը լինի:
Այս տարիքում ծննդաբերելիս մեծանում է սրտանոթային համակարգի հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը: 30 տարեկան կանայք հոգեբանորեն պատրաստ են մայրանալու, նրանք անհամբերությամբ սպասում են առաջնեկին, շատ լավ են տանում հղիությունը, լրջորեն են վերաբերվում իրենց պարտականություններին: Բայց, ցավոք, այս տարիքում արդեն մի քիչ դժվարանում է հղիանալը:
40-50 տարեկան կինը հնարավորություն ունի լույս աշխարհ բերելու հանճարի, նա ունի տարիների կուտակած իմաստնություն, որը կնպաստի երեխայի դաստիարակությանը: Նաև ամուսինը արդեն որոշակի դիրք ունեն հասարակության մեջ, և երեխան կարող է հպարտանալ իր ծնողներով: Սակայն այս տարիքում հղիությունը կարող է ծանր ընթանալ, շատ մեծ է վիժելու և դա ունի խտանիշով հիվանդ երեխա ունենալու հավանականությունը: