Նա կարտոֆիլը տապակելուց առաջ միշտ դնում է սառցախցիկում. երբ իմանաք պատճառը, դուք էլ այդպես կանեք


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Սառեցրած կարտոֆիլ

Հոդվածագիրը գրում է՝ Կարտոֆիլը պատրաստելուց առաջ միշտ դնում եմ սառցախցիկ: Երբ իմանաք պատճառը, դուք էլ այդպես կանեք։

Շատ արհեստավարժ խոհարարներ նկատել են կարտոֆիլի մի հրաշալի հատկություն։ Կարտոֆիլը սառեցնելուց հետո էլ ավելի հետաքրքիր ու համեղ է լինում։ Ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս բաղադրատոմսով ուտեստը և խորհուրդ կտամ ավելի լավ բույրի համար ավելացնել արևածաղկի ձեթ, մի փոքր սխտոր և հազրեվարդ:

Բաղադրիչներ՝

1 կգ կարտոֆիլ,
100 մլ արևածաղկի ձեթ,
1/2 թեյի գդալ աղ։

Պատրաստումը՝

● Մաքրեք կարտոֆիլը կեղևից և լավ լվացեք հոսող ջրի տակ։

● Կաթսայի մեջ ջուր լցրեք և եռացրեք այն։ Տեղափոխեք կարտոֆիլը ջրի մեջ։ Կրկնակի եռացումից հետո պատրաստեք այն 6-8 րոպե։ Այնուհետև թողեք, որ կարտոֆիլը սառչի։

● Սուր դանակով ոչ այդքան մեծ ցանց արեք կարտոֆիլի վրա։

● Պատրաստի կարտոֆիլը ծածկեք սննդի պաշտպանիչ շերտով կամ ծածկեք պոլիէթիլենային փաթեթով, այնուհետև դրեք սառցախցիկում 1 ժամ։

● Նշված ժամանակը լրանալուց հետո կարտոֆիլը հանել սառցախցիկից և տեղադրել թավայի մեջ կամ թխելու համար նախատեսված խորը ամանում։ Ավելացրեք արևածաղկի ձեթ և լավ թաթախեք կարտոֆիլը դրա մեջ։

● Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան և եփեք կարտոֆիլը 30-40 րոպե։ Պատրաստման ընթացքում պարտադիր շրջեք կարտոֆիլը մյուս կողմի վրա։

Պատրաստումից հետո հարկավոր է հանել կարտոֆիլը բուսական յուղից։ Այսպիսի կարտոֆիլը հրաշալի համապատասխանում է մսային ուտեստներին։




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Պե՞տք է ծակել երեխայի ականջները, թե՞ ոչ. կողմ և դեմ

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․