Ինչով են յուրահատուկ ԿՇԵՌՔ աստղակերպի ներկայացուցիչները


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Կշեռք (սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23)

Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:

Ազդեցությունը` Վեներա, Սատուրն

Խորհրդանիշները` կշեռք, գիրք

Գույները` մուգ կապույտ, կանաչ, ծովի ալիքի գույն և գունամատիտային (պաստելային) երանգներ

Քարերը` ծիածանաքար (օպալ), լաջվարդ (լազուր), կորալ, ալմաստ, սապֆիր, մարգարիտ, բերիլ, լուսնաքար, կանաչ հասպիս (յաշմա), բյուրեղապակի, խրիզոլիթ

Ծաղիկները` նարգիզ (վաղենակ, կալենդուլա), վարդ, մանուշակ

Մետաղը` բրոնզ

Անատոմիական արտահայտվածությունը` երիկամներ, նյարդային համակարգ, ձեռքերի և ոտքերի ախտահարում, երիկամաբորբ (նեֆրիտ), հաստ աղիքի բորբոքում (կոլիտ)

Թալիսմանները` սիրտ, գիրք

Բարենպաստ թվերը` 2, 6 (6-ի բաժանվող բոլոր թվերը), 7, 8, 9, 15

Երջանիկ օրերը` ուրբաթ, շաբաթ

Անհաջող օրերը` երեքշաբթի, կիրակի

Երկրները` Ավստրիա, Կովկաս, Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Ռուսաստան (սիբիր)

Կարևոր տարիները` 8, 16, 20, 24, 30, 32, 40, 48




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․