Ահա, թե ինչու է ցանկալի գուլպաներ հագնել քնելուց առաջ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Քնած ժամանակ գուլպաներ կրելը կարող է ոչ էսթետիկ լինել, բայց դրանք օգնում են կայունացնել մարմնի ջերմաստիճանը:

Այդպիսով խուսափում ենք ցրտի զգացողությունից և ավելի լավ ենք քնում:

Անշուշտ, գուլպաները պետք է մաքուր և փափուկ լինեն, ոչ թե ամբողջ օրը կրածները:

Ոմանք գուլպաներ կոսմետիկ պրոցեդուրաների համար են օգտագործում՝ դրանք խոնավեցնելով հատուկ միջոցներով և կրելով գիշերը:

Շվեյցարական Բազելում քնի լաբորատորիայում ուսումնասիրություններն ուղիղ կապ ցույց տվեցին ձեռքերի և ոտքերի ջերմաստիճանի և քնելու արագության միջև:

Փորձի մասնակիցներն արգ քնեցին հենց վերջույթները տաքացան:

Եթե գուլպաներ հագնելուն կտրականապես դեմ եք, կարող եք փորձել Քնի ազգային հիմնադրամի մասնագետների առաջարկած այս միջոցներից որոշները:

Նախքան քնելը ոտքերին տաք ջրով շիշ կամ ջերմակ դրեք,
Ոտքերի վրա լրացուցիչ ծածկոցներ դրեք,
Ոտքերը լավ տաքացրեք նախքան քնելու պառկելը:
Նաև կարելի է ոտքերի համար տաք վաննա անել կամ պարզապես էլեկտրական ծածկոց գնել, որը կտաքացնի ամբողջ մարմինը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․