Բույսեր, որոնցից գոնե մեկը պետք է լինի ձեր տանը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Շատ բույսեր կարողանում են մաքրել տան օդը՝ հավաքելով փոշին, ծուխը, այլ մասնիկներ և առողջության համար վտանգավոր ծանր միացություններ:

ներկայացնում ենք 6 լավագույն բույսերը, որոնք պետք է ունենաք տանը:

Ալոե



Այս բույսը շատ հարմար է տանը թթվածնի մակարդակի բարձրացման համար: Այն նաև կլանում է ածխածնի երկօքսիդը, ածխածնի օքսիդը և ֆորմալդեհիդը:


Ֆիկուս



Ֆիկուսը շատ հեշտ է խնամել, քանի որ շատ լույս չի պահանջում: Այն արդյունավետ է, երբ բանը հասնում է օդի մաքրմանը ֆորմալդեհիդից: Բայց զգույշ եղեք, եթե փոքր երեխաներ ունեք կամ ընտանի կենդանիներ, քանի որ տերևները կարող են թունավոր լինել:


Բաղեղ



Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այս բույսն իր տանը: Այն 6 ժամում օդից վերացնում է տոքսինների 60%-ը:


Քլորոֆիտում



Քլորոֆիտումը կարողանում է ֆոտոսինթեզ անել նվազագույն լուսավորության դեպքում: Այն հրաշալիորեն կլանում է տոքսինները, որոնցից են՝ ֆորմալդեհիդը, ստիրոլը, ածխածնի օքսիդը, նաև Բենզինը: Մեկ բույսն արդյունավետորեն մաքրում է 200 քմ տարածքի օդը:


Սանսավերիա



Սանսավերիան գործնականում չի փչանում, շատ հարմար է տան համար: Շատ կայուն է և քիչ լույս է պահանջում ֆոտոսինթեզի համար: Նաև վերացնում է տոքսինները, շատ հարմար է ննջասենյակի համար, քանի որ գիշերը թթվածին է արտադրում:


Սպատիֆիլում



Սպատիֆիլումը շատ հարմար է օդից քիմիական տոքսինների վերացման համար: Այս բույսն օդից զտում է ֆորմալդեհիդը և տրիքլորէթիլենը:



Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․