Ոսկյա զարդերի մաքրման ուղեցույց՝ տան պայմաններում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ոսկին հրաշալի և հեքիաթային մետաղ է: Այն ոչ միայն գեղեցիկ է, այլև ունի մոգական հատկություններ: Աստղագուշակները պնդում են, որ ոսկու մեջ կուտակված է մեր մոլորակի երկրային ուժը: Իսկ ժողովուրդը ոսկին անվանում է «մետաղների թագավոր»:

Ոսկին գնահատում են ոչ միայն գեղեցիկի սիրահարները, այլ նաև բժիշկները, քանի որ այն ունի բուժիչ հատկություններ: Ոսկին դասվում է ազնիվ մետաղների շարքին, չի ենթարկվում խոնավության ազդեցությանը և չի քայքայվում: Սակայն «մետաղների թագավորն» ամեն դեպքում, կարող է գույնը փոխել:
Հիմա տեսնենք, թե ինչպե՞ս մաքրել ոսկյա իրերը, որպիսի դրանք միշտ լավ տեսք ունենան:

Ոսկերչական արտադրության մեջ մաքուր ոսկին վաղուց արդեն չի օգտագործվում, քանի որ այն ամրապինդ չի և շուտ է մաշվում: Այդ պատճառով ոսկուն ավելացնում են արծաթ, պղինձ, պալլադիում և այլն: Եվ քանի որ ոսկին կոռոզիայի չի ենթարկվում, ապա գունափոխմանը նպաստում են ձուլվածքում առկա այլ մետաղները:

Օքսիդացումը տեղի է ունենում ոչ միայն մաշկի, այլև քսուկների, օծանելիքի, ինչպես նաև օդում գտնվող տարբեր նյութերի հետ շփման պատճառով: Ուստի խորհուրդ է տրվում տնային գործերով զբաղվելիս ոսկյա զարդերը հանել, իսկ հանելուց հետո դրանք մաքրել փափուկ լաթով:

Կեղտոտված զարդը կարելի է մաքրել 25%-անոց անուշադրի (նաշատիր) սպիրտի մեջ 20 րոպե տեղադրելով, որից հետո մաքրեք փափուկ կտորով: Եթե այս միջոցով մուգ կետերը չհաջողվի անցկացնել, ապա դիմեք մաքրման այլ միջոցների: Ամենահեշտը, դա ատամի փոշու օգնությամբ խոնավ կտորով մաքրելն է:

Հետքերի դեմ պայքարի լավ միշոց է նաև սովորական շրթներկը: Այն քսեք լաթի վրա և զգուշորեն մաքրեք ոսկյա զարդը: Ավելի զգույշ է հարկավոր վարվել ոսկեջրած իրերի հետ: Նախ չոր և փափուկ կտորով մաքրեք փոշին, հետո միայն մաքրեք սպիրտով թրջած բամբակով: Սպիրտը կհանի մուգ կետերը, իսկ եթե սպիրտին ավելացնեք օճառ, ապա կմաքրվի նաև կանաչ կետերը:

Ոսկյա իրերի վրա հաճախ տեղադրված են թանկարժեք քարեր: Հատկապես մեծ զգուշություն են պահանջում մարգարիտը և սաթը: Եթե չգիտեք, թե ինչպես այս կամ այն միջոցը կանրադառնա քարի վրա, ավելի լավ է օգտվեք «տատիկների» հին դեղատոմսերից: Ընդհանրապես, բարդ ձև ունեցող իրերը տան պայմաններում մաքրելը բավական դժվար է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Ընկուզենու տերևները` բնության հրաշք բուժարար

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Ընկուզենու տերևները...

Ընթերցվող․․․