Ինչպես տարբերել Որակյալ մեղրը


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք գույնին: Եթե այն սպիտակավուն երանգ ունի, ապա հավանաբար պարունակում է շաքարի օշարակ:

Եթե մեղրը մուգ դարչնագույն է, այն կարող է լինել հին, սառած, հալեցված մեղր, որն արդեն օգտակար տարրեր չի պարունակում:

Անկախ նրանից, թե ինչ գույն ունի մեղրը, այն պետք է թափանցիկ լինի: Եթե մեղրի մեջ երևում են ինչ-ինչ մասնիկներ, ուրեմն՝ այն պարունակում է որոշ հավելանյութեր: Մեղրը պետք է միջին թանձրություն ունենա: 

Մեղրի մեջ մտցնենք մի չոփ, ապա դանդաղ հանենք: Իսկական մեղրը չոփի հետ կձգվի բարակ շիթով: Եթե չոփը պտտենք, մեղրը կփաթաթվի նրա վրա: Երբ մեղրի շիթը կտրվի, այն մեղրի մակերեսին կկանգնի բլրակի նման, հետո կհավասարվի մակերևույթին: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ կան մեղրի «ջրիկ» տեսակներ, ինչպես երեքնուկի, ակացիայի, լորենու մեղրը: 

Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ, շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե: Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: 

Մեղրը բացենք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք է պղտոր հեղուկ ստացվի: 

Մեղրի լուծույթը երկու մասի բաժանենք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացնենք: Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա: Նայենք մյուս կեսին: Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցնենք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի: 

Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե առաջվա պես ջրիկ է մնում, այն անորակ է: Պնդացած մեղրը կարելի է գոլորշու վրա հալեցնել, դա նրա որակի վրա շատ չի ազդի: 

Մեղրը պահում են ապակե, կերամիկական ամանների մեջ, որոնք ունեն լավ փակվող կափարիչներ: Հիշեք, որ մեղրի կողքին չեն պահում սուր բույր ունեցող այլ մթերքներ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Թարմ հոդվածներ

Օրենքով քանի՞ օր արձակուրդ է հասնում ժամկետային զինծառայողին

YouTube-յան ալիք՝  «Ժամանց & Տեղեկատվություն» ։ FB էջ՝  erkusov.com : Մենք՝  TikTok-ում : Մենք՝  Ինստագրամում ։ Կիսվել... ...

Ընթերցվող․․․