Ինչպես ուտել և չչաղանալ. այդ ամենը հնարավո՞ր է


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դու ուզում ես նիհարել և դրա համար երեկոյան 6-ից հետո չե՞ս ուտում: Դու ամեն կերպ զսպում ես ուտելու ցանկությունդ, բայց այդ դեպքում էլ անքնությու՞նն է քեզ տանջում:

Այդ դեպքում ուշադիր կարդա այս նյութը և կբացահայտես 7 մթերք, որոնց օգտագործումը երբեք և ոչ մի դեպքում ավելորդ կիլոգրամներ չի բերի:

Ապուրներ. Ապուրն այն նույն ջրիկ ճաշն է, որը հայտնի է իր քիչ կալորիականությամբ՝ եթե համեմատենք փլավների ու տարբեր տապակաների հետ: Ապուրի բաղադրության մեծ մասը ջուրն է, իսկ այն քիչ բաղադրիչները, որոնցով եփվում է ապուրը, սովորաբար կազմում են բանջարեղենի մի քանի տեսակներն ու ձավարեղենը: Ապուրի «ջրառատ» լինելու շնորհիվ նյութափոխանակության գործընթացը շատ արագ է կատարվում, ուստի թեթև բանջարեղենային ապուրը, անկախ այն ուտելու ժամից, չի կարող ավելացնել քո քաշը: Կարևոր է չափի զգացումը չկորցնել ու ապուրի մեջ բացառել ցանկացած տեսակի մսամթերք ու ճարպեր:

Կաղամբաթթու. Այս սննդատեսակը մեր բառապաշարի մեջ ավելի հայտնի է «մալականի թթու» անունով: Այս աղցանի մեջ բացարձակ ոչ մի տեսակի ճարպ ու յուղ չկա և ուրեմն այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ, թեև դրա կարիքը չի լինի, որովհետև կաղամբը հագեցնող է: Բացի այդ՝ կաղամբը հրաշալի հակաօքսիդանտ է մեր օրգանիզմի համար և իմունիտետի անփոխարինելի աղբյուր՝ հատկապես ձմռանը: Այս աղցանը օգտագործելուց հետո դու անընդհատ ծարավի զգացում կունենաս, ու դա հրաշալի է, չէ՞ որ նիհարելու համար շատ ջուրը միայն արագացնում է գործընթացը:

Գազարի հյութ կամ աղցան. Գազարը հարուստ է բետակարոտինով, որը մեր օրգանիզմի համար ստեղծում է վնասակար միկրոբները վերացնող բջիջներ: Այս արժանիքներից բացի գազարն ունի ևս մեկ հրաշալի հատկանիշ՝ այն ցածր կալորիականությամբ մթերք է ու հատկապես օգտակար է հում վիճակում: Այդ իսկ պատճառով այն քեզ անգամ մեկ գրամ ճարպ չի բերի, եթե այն օգտագործես երկու տարբերակով՝ թարմ հյութի տեսքով՝ չմոռանալով հեշտ մարսելու համար ավելացնել երկու կաթիլ բուսական յուղ և քերիչով անցկացված տարբերակով՝ նորից չմոռանալով ձեթի մի քանի կաթիլ ավելացնել:

Յոգուրտներ. Սա ևս հրաշալի տարբերակ է անհանգստացնող քաղցը հագեցնելու համար: Խուսափիր մրգային յոգուրտներից, որովհետև դրանք սովորաբար բարձր կալորիականություն են ունենում․ ընտրիր ցածր կալորիականությամբ յոգուրտներ, որոնց ճարպային մասը չի գերազանցի 1,5%-ը ու նաև շաքարի քիչ պարունակությամբ: Այս տեսակի յոգուրտը ունակ է հագեցնել քաղցի զգացողությունը ու նաև օգնել աղեստամոքսային համակարգին ավելի արագ և ճիշտ աշխատել: Չմոռանաս՝ պետք է խուսափել մեկից ավելի յոգուրտ օգտագործելուց, այլապես քո նիհարելու պլանները ջուրը կընկնեն:

Սև բողկ. Հիմա դու պատկերացրեցիր նրա տհաճ հոտը, բայց եթե դայն մաքրես, բարակ շերտերով կտրատես, աղ ցանես և մի կողմ դնես, կես ժամ հետո այն ոչ մի տհաճ հոտ չի ունենա: Այս կերպ մշակված բողկը կարող ես բարակ կտրատել ու մի փոքր ձեթ ցողելուց հետո ուտել: Հրաշալի ու առողջարար այս աղցանը քեզ իսկապես երկար ժամանակով կազատի քաղցի զգացողությունից և երբեք չի վնասի կազմվածքիդ:

Ցիտրուսներ. Ամենաքիչ կալորիաներ պարունակող ցիտրուսը մանդարինն է, որին հաջորդում են նարինջն ու թուրինջը՝ գրեյփֆրութ: Եթե ալերգիա չունես, ուրեմն՝ կարող ես օգտագործել այս մրգերն անսահմանափակ քանակությամբ: Այս ցիտրուսազգիները ոչ միայն չեն ավելացնի քո քաշը, այլ նաև հրաշալի կերպով կբարելավեն իմունային համակարգդ: Իր մեջ պարունակվող C, E, A վիտամինների, ցինկի և այլ օգտակար նյութերի շնորհիվ այս մրգերից յուրաքանչյուրը նպաստում է նաև մաշկի երիտասարդացմանը: Իսկ թուրինջը նաև բարեհաջող կայրի ավելորդ ճարպերը:

Չրեղեն ու ընդեղեն. Այս սննդատեսակները հրաշալի կերպով կհագեցնեն քո «համառ» քաղցը, բացի այդ՝ ընկույզը մեծ քանակությամբ յոդ ու ֆոլաթթու է պարունակում, չրեղենը՝ մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր: Իսկ այս ամենը չեն կարող բարերար ազդեցություն չունենալ օրգանիզմիդ վրա: Բայց պետք չէ մոռանալ չափի մասին. 100 գրամից ավելին հակացուցված է, եթե պլանավորում ես նիհարել:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․