Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը կանանց մոտ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է ձվարանների բազմաթիվ տարբեր չափերի կիստաներ: Որպես կանոն դրանք լուրջ վնասներ չեն հասցնում, սակայն խորացման դեպքում կարող են առաջացնել անպտղություն, ճաղատություն, ճարպակալում ու սեբորեա: Սա է պատճառը, որ հիվանդությունը հարկավոր է շատ շուտ հայտնաբերել ու բուժել:
Կիստաների առաջացման ախտանշանները
1. Միզազատության փոփոխություններ
Սրանց շարքին են դասվում հաճախակի՝ ընդհուպ մինչև անկառավարելի միզելու ցանկությունը և այրոցը:
2. Անոմալ արյունահոսություն
Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում խանգարվում է դաշտանային ցիկլը և կարող են լինել նաև «արտահերթ» արյունահոսություններ:
3. Ցավ սեռական ակտի ժամանակ
Սեռական ակտի ժամանակ նկատվող ցավը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում նաև հեշտոցային վարակներով ու բորբոքումներով, սակայն եթե այս ախտանշանները դառնում են մշտական, ապա խնդիրն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի լուրջ է:
4. Սրտխառնոց
Կանանց մոտ սրտխառնոց առաջանում է ոչ միայն հղիության ընթացքում: Այն կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ խանգարումներով, որոնք էլ հանգեցնում են կիստաների առաջացման:
5. Բորբոքումներ որովայնի հատվածում
Ցավի ֆոնի վրա առաջացած փքվածությունն ու բորբոքային գործընթացները, որոնք առաջացել են կտրուկ և չեն անցնում մի քանի օր շարունակ, նույնպես բավական լուրջ նշան են:
6. Գոտկատեղի ցավեր
Սա ձվարաններ պոլիկիստոզային համախտանիշի երկրորդական ախտանշան է, որը հարկավոր է դիտարկել մյուսների հետ միասին: Սակայն ամեն դեպքում հարկավոր է չկորցնել զգոնությունը:
7. Քաշի կտրուկ փոփոխություններ
Եթե քաշը կտրուկ ավելացել է կամ նվազել, մինչդեռ սննդակարգն ու ապրելակերպը չեն փոխվել, ապա անհրաժեշտ անպայման դիմել էնդոկրինոլոգի:
8. Մշտական հոգնածություն
Սա ևս մի կողմնակի ախտանշան է, որը կարող է առաջանալ բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն ձվարանների կիստաների առաջացման հստակ նշան չէ, սակայն ուշադրություն միևնույն է պետք է դարձնել:
9. Ցավ աճուկային հատվածում
Աճուկային հատվածի ցավը ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի կարևոր ախտանշաններից մեկն է: Եթե դա նկատվում է ոչ միայն դաշտանի ժամանակ, ապա հարկավոր է դիմել բժշկի:
Հարկ է նաև նշել, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, սակայն կան որոշ բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի ժամանակ:
Դրանցից են.
1. մատուտակի (солодка) արմատը,
2. խատուտիկը:
Աղբյուրը։