YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Ծովամթերքը կարող է մարդու սննդակարգում շատ յուրահատուկ բաղադրիչ դառնալ, քանի որ նման մթերքով պատրաստված ուտեստները ոչ միայն համեղ են ու յուրահատուկ, այլև անչափ օգտակար։
Մարդիկ հաճախ թերագնահատում են ծովամթերքը և խուսափում դրանից, սակայն մասնագետները հիշեցնում են, որ չնայած ծովամթերքի որոշ տեսակներում պարունակվող մեծ քանակությամբ ճարպերին ու մթերքի բարձր պարունակությանը, պետք չէ մոռանալ նաև այն հսկայական քանակությամբ վիտամինների ու հանքանյութերի մասին, որոնք շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար։
Ահա ծովամթերքի հիմնական առավելությունները․ 7 պատճառ նման մթերքն ամենօրյա սննդակարգի մասը դարձնելու համար։
Բարելավում է տեսողությունը
Ծովամթերքը հարուստ է հսկայական քանակությամբ օգտակար ճարպաթթուներով, որոնց օգնությամբ կարելի է զգալիորեն կարգավորել տեսողությունը։ Տեսողական համակարգի համար առավել օգտակար են փափկամարմինները, քանի որ դրանք հարուստ են վիտամին А-ով։ Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ մեծ քանակությամբ ծովախեցգետիններ, կաղամարներ ու միդիաներ ուտելը չի օգնի վերականգնել տեսողությունը լուրջ խանգարումների դեպքում, սակայն կարող է հիանալի կանխարգելիչ միջոց լինել և զգալիորեն բարելավել տեսողական համակարգի ընդհանուր վիճակը։
Նվազեցնում է ընկճախտի զարգացման հավանականություն
Ծովամթերքը կարող է շատ օգտակար լինել նաև այն մարդկանց համար, որոնց մոտ նկատվում են դեպրեսիվ խանգարումներ, քրոնիկ սթրես, տագնապ ու անհանգստություն։ Նման մթերքը կօգնի զգալիորեն մեղմել այս խնդիրների ախտանշաններն ու բարելավել տրամադրությունն ու ինքնազգացողությունը։ Ավելին ծովամթերքը կարող է նաև հիանալի կանխարգելիչ միջոց լինել հոգեհուզական նման խնդիրներից խուսափելու համար, ուստի հնարավորության դեպքում այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։
Դանդաղեցնում է ծերացման գործընթացները
Ծովամթերքը հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցներով ու ճարպաթթուներով, իսկ այդ տարրերը խիստ անհրաժեշտ են մաշկին։ Նման բաղադրության շնորհիվ այս մթերքի գործածությունը նպաստում է ծերացման գործընթացների դանդաղեցմանն ու կոլագենի արտադրմանը։ Ճարպաթթուներն իրենց հերթին երիտասարդացնում ու թարմացնում են մաշկը՝ բարելավելով ընդհանուր տեսքն ու մաշկի առողջական վիճակը։
Կանխում է սակավարյունության զարգացումը
Սննդամթերքի այս տեսակը ցինկի և երկաթի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրերը դասվում են մարդու օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող նյութերի շարքին և օգնում են կանխել սակավարյունության՝ անեմիայի զարգացումը։ Ծովամթերքը բարձրացնում է օրգանիզմում հեմեգլոբինի մակարդակը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել ամբողջ օրգանիզմի համար։
Բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը
Ծովամթերքի ամենակարևոր հատկություններից մեկը սրտանոթային համակարգի աշխատանքի բարելավումն է, ինչը պայմանավորված է լինում դրանում պարունակվող մեծ քանակությամբ ճարպաթթուներով։ Բացի այդ, նման մթերքը կլանում է նաև արյան մեջ խոլեստերինի ավելցուկը, ուստի շաբաթական երկու անգամ ծովամթերք օգտագործելը կօգնի խուսափել նաև խոլեստերինի մակարդակի ախտաբանական բարձրացումից ու դրա հետևանքով հնարավոր առողջական խնդիրների զարգացումից։
Բարձրացնում է լիբիդոն
Ծովամթերքը բավական հզոր աֆրոդիզիակ է, ուստի կանոնավոր նման մթերք օգտագործելը կօգնի խուսափել լիբիդոյի հետ կապված խնդիրներից ու կկարգավորի սեռական կյանքը։ Նման ազդեցությունը պայմանավորված է ցինկով ու սելենով, որոնցով հարուստ է ծովամթերքը։
Ամրապնդում է ոսկորները
Մարդու ոսկրային համակարգն ունի պարբերաբար օգտակար տարրերով հարստացվելու կարիք, ուստի նման օգտակար մթերքը կարող է հիանալի միջոց լինել ոսկորների ամրապնդման համար։ Ոսկրային հյուսվածքների համար ամենակարևոր տարրերից մեկը կալցիումն է, որը բավական մեծ քանակությամբ պարունակվում է ծովամթերքում։ Այս տարրի շնորհիվ ծովամթերքն օգնում է կանխել արթրիտի զարգացնումը, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։
Այսպիսով՝ ծովամթերքն անչափ օգտակար է օրգանիզմի համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են ներառել այն սննդակարգում, սակայն հարկ է հիշել, որ միայն ծովամթերքի ակտիվ գործածությունը չի օգնի ազատվել բոլոր խնդիրներից։
Նման սննդակարգը կարող է արդյունավետ կանխարգելիչ միջոց լինել, սակայն բարեհաջող բուժման համար հարկավոր է դիմել մասնագետին ու համադրել ճիշտ սննդակարգը բժշկի նշանակած բուժման հետ։ Բացի այդ, շատ կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը, քնի որակի բարելավումն ու վնասակար սովորությունների բացառումը, քանի որ հակառակ դեպքում գործադրած ջանքերը բավական արդյունավետ չեն լինի։