Լավագույն բնական ջերմիջեցնող միջոցները. 4 փորձված բաղադրատոմս


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։



Հարբուխը, գրիպն ու շնչառական համակարգի սուր վարակիչ այլ հիվանդությունները տարվա տարբեր եղանակներին բավական տարածված են լինում։

Նման հիվանդություններին բնորոշ ամենատարածված ու տհաճ ախտանշաններից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձացումն է, որի դեպքում մարդիկ սովորաբար ջերմիջեցնող դեղամիջոցներ են ընդունում, սակայն նման դեղերը լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և փոխարենն օգտագործել փորձված բնական ջերմիջեցնողներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

 

 



1 ճաշի գդալ սովորական հապալասենու տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով և թողնել մեկ ժամ թրմվի։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 2 անգամ կես բաժակ։




1 ճաշի գդալ ուռենու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով և թողնել 2-3 ժամ թրմվի։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։



1 ճաշի գդալ լորենու չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե և խմել որպես թեյ։




2-3 գդալ թարմ կամ սառեցված լոռամրգի հատապտուղները տրորել, ավելացնել մի բաժակ գոլ ջուր, քաղցրացնել մեղրով ու խմել օրվա ընթացքում։


Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ոչ շատ բարձր ջերմությունը կարգովորելու համար, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը:

Բացի այդ, երբեմն բարձր ջերմությունը և մրսածությանը բնորոշ այլ ախտանշանները պայմանավորված են լինում շատ ավելի վտանգավոր հիվանդութուններով, որոնց դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․