Աշխարհի ամեն մի անկյունում հայ կա: Մեր ազգն ամենուր է սփռված: Սակայն կան այնպիսի հայ ընտանիքներ, որոնք չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել:
Այսօր կխոսենք հայ 5 ընտանիքների մասին, ովքեր չափազանց հարուստ են:
Քարդաշյաններ
Առաջին հերթին այս ընտանիքը հանրաճանաչէ դարձել իերցն հեռուստահաղորդմամբ: Քրիս Ջեները ընտանիքի գլխավորն է և 6 երեխաների մայր. Քորթնի, Քիմ, Քլոյի, Ռոբ, Քենդալ և Քայլի:
Այս ընտանիքի ամեն մի անդամ իր սեփական բիզնեսն ունի և նրանցից յուրաքանչյուրը մուլտիմիլիոնատեր է:
Էրնեկյաններ
Էրնեկյանները Հայաստանից Արգենտինա են տեղափոխվել և հիմնել են իրենց տեքստիլի արտադրությունը, դարձել են Puma ընկերության մատակարարներից մեկը: Էդուարդո Էրնեկյանը բիզնեսմեն է: Արգենտինայում նա երկրորդ հարուստ մարդն է, Հայաստանի Ազգային հերոս: 1995 թվականին Արգենտինայում արժանացել է «Տարվա Մարդ» կոչմանը: Երկրի նախագահը նրա մեդալ է շնրոհել երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Վերջին տվյալներով նրա կարողությունը գնահատվում է 1.8 միլիարդ դոլար:
Մարտին Էրնեկյանը Corporación América-ի նախագահն է:
Կարապետյաններ
Կարապետյանների ընտանիքը Forbes-ի ամենահարուստների ցանկում է: Կարապետյանների տնօրինության տակ են «Տաշիր» ընկերությունը: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատում է ընտանեկան բիզնեսում:
Հովնանյաններ
Հովնանյանների ընտանիքը ամենահայտնի և ազդեցիկն է ԱՄՆ-ում: Չորս եղբայները՝Գևորգը, Ժիրայրը, Հրայրը և Վահագնը, 1995 թվականին 20 հազար դոլար են ներդրել և հիմնել են Hovnanian Enterprises, Inc ընկերությունը: 2 տարվա ընթացքում ընկերությունը վստահելիություն ձեռք բերեց և 1961 թվականին ստացավ լավագույն շինարարական ընկերության մրցանակին:
Իզմիրլյան
Իզմիրլյանների ընտանիքը Եվրոպայի ամենահարուստ ընտանիքներից մեկն է: Նրանք մի քանի շինարարական ընկերություններ ունեն ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում:
Տիգրան Իզմիրլյանը ընտանիքի ավագն է, ով Շվեյցարիայում իր բիզնեսն է հիմնել: Նրա ընկերությունը ՝ Alimenta- ն, մատակարարում է գամբիական գետնանուշներ և տարիներ շարունակ դարձել է մոնոպոլիստ աշխարհում գետնանուշների արտահանման և վերամշակման մեջ:
Սարգիս Իզմիրլյանը Baha Mar-ի ղեկավարն է, որի մեջ մտնում են աստղանի հյուրանոցներ:
1988 թվականից սկսած Իզմիրլյանները Հայաստանին և հայկական կազմակերպություններին ֆինանսական օգնություն են ցուցաբերում: