Ժելատինի օգտագործման 4 սուպեր եղանակներ, որոնց մասին քչերն են տեղյակ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Բոլոր փորձառու տնային տնտեսուհիները գիտեն, որ առանց ժելատինի հնարավոր չէ պատրաստել դոնդող և խոլոդեց: Սակայն այս հասանելի մթերքը անփոխարինելի է ոչ միայն խոհանոցում, այլ նաև նույնիսկ շատ անսովոր ոլորտներում…

Ահա, թե ինչպես կարելի է օգտագործել ժելատինը կոսմետոլոգիայի, բժշկության և այլ ոլորտներում: Սրանք իսկական բացահայտումներ են շատերի համար:

Ժելատինի օգտագործումը

1․ Ժելատինով դիմակ դեմքի համար

Ժելատինի հիմքով պատրաստում են կրեմներ՝ կնճիռների դեմ, որի բաղադրության մեջ մտնում են նաև ջուր, մեղր, գլիցերին և երկու կաթիլ եթերային յուղ: Նման տնական միջոցն իր արդյունավետությամբ չի զիջում խանութից գնված թանկարժեք միջոցներին:

Բայց այսօր ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել ժելատինով և ակտիվ ածուխով պատրաստված մի դիմակ՝ սև կետիկների դեմ: Խառնեք մեկ թեյի գդալ ժելատինի փոշին ակտիվ ածուխի փոշիացրած մեկ հաբի հետ, ավելացրեք երկու թեյի գդալ սառը կաթ և լավ խառնեք: Այդ խառնուրդը տաքացրեք միկրոալիքային վառարանում՝ 15 վայրկյան, թողեք սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելը, քսեք դիմակը դեմքին և սպասեք մինչև ամբողջությամբ չորանա:

Պետք է հիշել, որ այս դիմակը պետք է քսել մաքուր և գոլորշու վրա պահած դեմքին: Բավական է այս դիմակից օգտվել շաբաթը մեկ անգամ:

2․  Դեղամիջոց հոդերի համար

Ժելատինից պատրաստում են բուժիչ թուրմեր և թրջոցներ, դրանք օգտագործում են հոդերի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար, և շատերն են հավատում դրա բուժիչ հատկությանը:

3․  Միջոց՝ ցելյուլիտի դեմ

Ժելատինն օգնում է ցելյուլիտի վերացման հարցում: Ժելատինի հիմքով տաք փաթաթումներ են (обертывания) անում:

4․  Դիմակ՝ մազերի համար

Շատ պարզ միջոց. Մեկ ճաշի գդալ ժելատինի վրա լցրեք երեք ճաշի գդալ տաք ջուր կամ կաթ: Երբ ժելատինն ուռչի, ավելացրեք մեկ ճաշի գդալ մազերի ցանկացած դիմակ: Քսեք այս դիմակը լվացած խոնավ մազերին, հետո փաթաթեք մազերը պոլիէթիլենային տոպրակով և վրայից փաթաթեք գլուխը սրբիչով: Կես ժամ հետո գլուխը լվացեք տաք ջրով:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․